«Իրենք ցատկելու խնդիր ունեն, ՀՅԴ-ն ցատկելու հարցը չունի». Արմեն Ռուստամյանը՝ Լևոն Զուրաբյանին

«Լևոն Զուրաբյանը կլինի թե մյուսները կլինեն, մենք մեր մոտեցումները բոլորին ենք ներկայացրել, մենք բաց ենք գործել, շատ հրապարակային ենք գործել, որևէ կերպ չենք շեղվել մեր նախանշած նպատակներից և հետևելու ենք դրանց, որքան էլ որ դա ոմանց համար անընդունելի լինի»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ անդրադառնալով այսօր ՀԱԿ ղեկավար Լևոն Զուրաբյանի՝ ՀՅԴ-ի վերաբերյալ արած հայտարարություններին ՝ այս մասին ասաց ՀՅԴ ղեկավար Արմեն Ռուստամյանը:
Դիտարկմանը, թե Լևոն Զուրաբյանն ասում է՝ իշխանությունների հետ հնարավոր համագործակցությամբ Դաշնակցությունը փորձում է թռիչք կատարել հաջորդ խորհրդարան մտնելու համար, Ա. Ռուստամյանն այսպես պատասխանեց.

«Նրանք պետք է ցատկեն, ովքեր իրենց տեղը չեն գտել, ՀՅԴ-ն վաղուց՝ 125 տարի, իր տեղն ունի: Իսկապես, մարդիկ երբ ինչ-որ բաներ են հայտարարում՝ իրենց հրապարակավ բացահայտում են, որովհետև իրենք ցատկելու խնդիր ունեն, ՀՅԴ-ն ցատկելու հարցը չունի»:

Տեսանյութեր

Լրահոս