«Զարուհի Փոստանջյանին խոստացել եմ, որ եթե իր անունը պառլամենտ ընկնի՝ ես անձամբ կողմ եմ քվեարկելու». Աղվան Վարդանյան

«Ես լսեցի այդ անունը երեկ ուշ ժամի, չեմ ճանաչում, դեմքը ծանոթ է»-այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ խոսելով՝ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի ՀՀԿ-ի թեկնածուի՝ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբացության քարտուղար Աղվան Վարդանյանը:

Հիշեցնենք, որ հանրապետականները հավանական են համարում, որ Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում կառաջադրեն ՀՀ Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանին:

Աղվան Վարդանյանը տեղեկացրեց, որ իրենք խմբակցությունում ՄԻ պաշտպանի թեկնածուի հարցով նախնական քննարկում են անցկացրել, բայց դեռ վերջնական որոշում չեն կայացրել:

«Զարուհի Փոստանջյանին խոստացել եմ, որ եթե իր անունը պառլամենտ ընկնի՝ ես անձամբ կողմ եմ քվեարկելու. անձամբ եմ խոսք տվել, ես կանանց անձամբ եմ խոսք տալիս»,-նշեց Ա. Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29