Բաժիններ՝

«Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին լինել». Արման Թաթոյան

Քիչ առաջ ավարտվեց ԱԺ ՀՀԿ խմբակցության նիստը, որի ժամանակ պետք է որոշվեր, թե ում է առաջադրելու խմբակցությունը որպես Մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու: Նիստից հետո ՀՀԿ-ական պատգամավորները լրագրողներին հայտնեցին, որ որոշում կայացվեց առաջադրել Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունը:

Ա. Թաթոյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ինքը համաձայնվել է: Ինչպե՞ս եք պատկերացնում  աշխատանքը՝ հաշվի առնելով, որ իշխանությունների կողմից միշտ քննադատվում են ՄԻՊ-ի զեկույցները, Ա. Թաթոյանն այսպես պատասխանեց. «Ես դեռ ընդամենը առաջադրված եմ որպես թեկնածու, հանձնաժողովում դեռ քննարկումներ կլինեն, այդ հարցերը այնտեղ կքննարկենք: Ես համոզված եմ, որ կարող եմ անկաշկանդ լինել ու քաղաքացու կողքին լինել՝ օմբուդսմենի առջև դրած խնդիրներին համապատասխան»:

Նա նշեց, որ ինքը մոտ յոթ տարի աշխատել ե Մարդու իրավուքների պաշտպանի աշխատակազմում ու լիարժեք պատկերացնում է՝ իրեն ինչ է սպասվում: Նա նաև հայտնեց, որ իր թեկնածությունն առաջարկել է Հավհաննես Սահակյանը:

Դիտարկմանը՝ ասում են՝ Դուք Միքայել Մինասյանի թիմից եք, Ա. Թաթոյանը պատասխանեց, որ նրան անձամբ չի ճանաչում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29