Բաժիններ՝

Վահրամ Բաղդասարյանը հաստատեց, որ հնարավոր է՝ Արման Թաթոյանի թեկնածությունն առաջադրեն օմբուդսմենի պաշտոնում

Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ 168.am-ն ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեց՝ որքանո՞վ են ճիշտ մամուլում շրջանառվող այն տեղեկությունները, որ ՀՀԿ-ն առաջադրելու է Արդարադատության փոխնախարար Արման Թաթոյանի թեկնածությունն օմբուդսմենի պաշտոնոում: Վ. Բաղդասարյանը նախ՝ ասաց, որ վաղը՝ ֆրակցիայի նիստից հետո, պարզ կլինի՝ ում թեկնածությունը նրանք կառաջադրեն, հետո, այնուամենայնիվ, ասաց, որ այդ թեկնածուի անունն էլ է շրջանառվում, չի բացառում, որ նրան առաջադրեն:

Հիշեցնենք, որ մինչև փետրվարի 9-ը խմբակցությունները պետք է իրենց թեկնածուներին առաջադրեն Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս