«Մենք անհանգստացած ենք «Նոր Հայաստանի» համար. Եղանակն անբարենպաստ է». Վահրամ Բաղդասարյան

«Ինձ անհանգստացնում է նրանց ճակատագիրը»,- այսօր Ազգային ժողովում լրագրողների ետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով Ազատության հրապարակում պայքարող «Նոր Հայաստան» ընդդիմադիր շարժման ճակատագրի վերաբերյալ:

Հարցին՝ ի՞նչ առումով է անհանգստացնում Ձեզ այդ շարժման ճակատագիրը, ՀՀԿ խմբակցության ղեկավարը պատասխանեց, որ՝ կայացման առումով:

Լրագրողներից մեկի այն հարցին էլ, թե մարտի 1-ին այդ շարժումը համահայկական հանրահավաք է կազմակերպում, ի՞նչ զարգացումներ եք սպասում, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Այն, ինչ եղել է նախորդների ժամանակ: Դրանք անպտուղ, անարդյունք միջոցառումներ են: Մենք անհանգստացած ենք իրենց համար: Եղանակն անբարենպաստ է, ու բավական թվով մարդիկ կարող է դուրս չգան: Այդքան չարչարվելուց հետո համապատասխան մասսա չի հավաքվի: Նման կարծիքի եմ՝ հետևելով մարդկանց տրամադրություններին»:

Այն հարցին էլ, թե՝ ի՞նչ ջանքեր եք գործադրելու, որ քիչ թվով մարդիկ հավաքվեն, Վ. Բաղդասարյանն այսպես պատասխանեց. «Որևէ ջանք չի գործադրվելու, ինչպես նախորդ անգամները, այս անգամ ևս նման հարցերով չենք հետաքրքրվում ու ժամանակ էլ չունենք մարդկանց իրենց աշխատանքից շեղելու համար»:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս