«Ամենևին չեմ կասկածում, որ Ջալալի կոորդինատները փոխանցվել է որոշ մարդկանց կողմից»․ Գառնիկ Իսագուլյան

«Արցախում այս ընթացքում կազմակերպվել են բազմաթիվ սպանություններ»,- այսօր հրավիրված ասուլիսում հայտարարեց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը:

«Ամենևին չեմ կասկածում, որ Ջալալի (Արցախի ՊԲ արդեն նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը,- Ա.Կ.) կոորդինատները փոխանցվել է որոշ մարդկանց կողմից, որոնց պետք չի եղել, որ հանկարծ Ջալալը խոսի: Այստեղ նստած է մեր հեռուստաընկերության թղթակից Լուսինե Հայրապետյանը, մեր նկատմամբ նույնպես եղել է մահափորձի հանձնարարական: Կարող եմ անուններ տալ. Գեորգի Պետրոսյանի միամտության պատճառով դա արել են Մասիս Մայիլյանը և Սամվել Բաբայանը: Շուշիում, որ գտնվել ենք, Գեորգի Պետրոսյանը, չիմանալով, թե ինչո՞ւ են իրեն րոպեն մեկ զանգահարում Սամվելը և Մասիսը, չիմանալով՝ ասել է կոորդինատները: Եվ մի քանի րոպե հետո ինձանից 3 մետրի վրա Սմերչը հրաշքով չպայթեց»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30