Բաժիններ՝

Ստեփանակերտում վարձով ու դատարկ բնակարանների գինը տատանվում է 100.000-150.000-ի սահմաններում. արցախցիները դժգոհում են

2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախից Հայաստան ժամանակավոր բնակվելու համար տեղափոխված քաղաքացիներից շատերը դեռ վախենում են վերադառնալ Արցախ, քանի որ վտանգներ են տեսնում, չնայած նշում են, հիմնականում հետ են վերադառնում այն մարդիկ, ովքեր սոցիալական ծրագրերից էին օգտվում, և նախընտրում են սեփական բնակարանում ահով ու անապահով բնակվել, քան հյուրատներում ապրել։ Ոմանք էլ դեռ սպասում են իրավիճակի կայունացմանը, ինչպես նաև բնակարանների վարձավճարների նվազեցմանը:

Ասում են՝ այս օրերին, օրինակ, Ստեփանակերտում վարձով բնակարանների գինը տատանվում է 100.000-150.000-ի սահմաններում:

«Արցախում տները չգիտես՝ ինչ գներով են վարձով տալիս, ոչ մի բան էլ չկա մեջը. դատարկություն է: Հայաստանից էլ թանկ գներ են, 2 սենյականոց տուն ենք գտել, որ պետք է գնանք, մնանք, 100.000 դրամ է, ու դատարկ: Մի ժամանակ ասում էին՝ այստեղ են թանկ բնակարանների վարձերը, բայց մեր արցախցիները բոլորին տվել- անցել են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց արցախցի Աննա Աբելյանը:

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանից հետաքրքրվեցինք, թե ո՞րն է վարձով բնակարանների թանկ գնի պատճառը. և արդյո՞ք հիմքում այն է, որ այլևս ազատ բնակարաններ չկան, նա պատասխանեց, որ այո, կա նման խնդիր:

«Այո, ազատ բնակարաններ շատ քիչ կան»,- նշեց Արցախի նախագահի խորհրդականը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս