«Այդ փողերը Վրաստանից Հայաստան են ներկրել Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը». Գառնիկ Իսագուլյան

«Կարծում եմ, որ գեներալ-գնդապետ Մովսես Հակոբյանի բացահայտածն իրականության մեկ տոկոսն էլ չէ: Դրա համար գոյություն ունի նախապատմություն, հեղափոխությունից մինչև պատերազմ և հիմա: Նախկինում իմ կողմից բարձրացված հարցը, որ հեղափոխության համար Նիկոլ Փաշինյանը և նրա թիմը թուրքերի, ադրբեջանցիների կողմից ստացել էին 48 միլիոն դոլար, ցավոք, որևէ հետևանք չունեցավ: Այսինքն, հեղափոխությունը, որ արվել էր ՀՀ-ում, արվել էր ադրբեջանական փողերով: Եվ ասվել էր, որ այդ փողերը Վրաստանում ամերիկյան դեսպանատնից Հայաստան են ներկրել հիմնականում Անվտանգության խորհրդի քարտուղար (ԱԽՔ) Արմեն Գրիգորյանը, Մակունցը, Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանը, բազմաթիվ պատգամավորներ, Արմենուհի Ղազարյանը, Ասյա Խաչատրյանը, Ստյոպա Սաֆարյանը: Իսկ մինչ Նիկոլը քայլում էր՝ ԱՄՆ դեսպանատան մոտ 1000 աշխատակից և շատերը Հայաստանում զբաղված էին հատուկ խմբերի ձևավորմամբ, որ Նիկոլի՝ քաղաք հասնելուն պես սկսեն այդ խմբերը աշխատացնել»,- հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց «Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանը՝ հայտնելով, որ դրա մասին շատ լավ իմացել է ԱԱԾ տնօրենի տեղակալ Ստեփան Սուրենի Մելքոնյանը, 3-րդ գլխավոր վարչության պետ Շահումյանը, որին ևս, ըստ բանախոսի՝ աշխատանքից ազատեցին:

«Այսինքն, Հայաստանում հեղափոխությունը կատարվել է ադրբեջանական փողերով, և մինչև այդ՝ իմ ու Ասյա Խաչատրյանի դատը, որ տևեց 1.5 տարի, եղան բացահայտումներ, թե ինչպես է Ասյա Խաչատրյանը կապված ադրբեջանական հատուկ  ծառայությունների հետ, քանի՞ անգամ է եղել Բաքվում, և դա եղել է  Դավիթ Սանասարյան, Արմեն Գրիգորյան, Նիկոլ Փաշինյան կապը ուղիղ Բաքվի հետ՝ Ասյա Խաչատրյանի միջոցով:  Եվ, ահա, տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ: Սկսվող պատերազմի մասին Նիկոլ Փաշինյանը իմացել է 1.5 ամիս առաջ՝ մինչև սեպտեմբերի 27-ը, և իր առջև խնդիր է դրվել, որ այդ ընթացքում պետք է կարողանա այն, ինչ չեն կարողացել քայքայել, պետք է քայքայվի, ապամոնտաժվի: Սրա օրինակները բազմաթիվ են: Ինչո՞ւ հանկարծ Աննա Հակոբյանը սկսեց մարտի կոչեր անել, բայց ոչ մի դեպքում՝ կանոնավոր զորահավաք. որովհետև այդ հարցը չէր մտնում օրակարգ: Տեղի է ունեցել հայոց պատմության մեջ ամենամեծ խմբակային դավաճանությունը, որի գլխին կանգնած է եղել Նիկոլ Փաշինյանը:

Կառույցները, 88 պատգամավորները… բոլորն իմացել են այդ դավաճանության մասին: 1.5 ամիս առաջ իմացել են պատերազմի սկսման կոնկրետ օրը, և այդ ընթացքում կատարել են դասավորումներ՝ թե՛ բանակում, թե՛ տարբեր տեղեր, որոնք միանշանակ պետք է հանգեցնեին այս պարտությանը: Ինձ համար անհասկանալի է եղել, թե ով է կառավարել ամբողջ պատերազմական գործողությունը. իմ խորին համոզմամբ՝ Աննա Հակոբյանը և Սամվել Բաբայանը: Եվ շատ հետաքրքիր է, որ 5-րդ կորպուսի հրամանատար Անդրանիկ Փիլոյանը, որը պատմության մեջ ամենամեծ պարտությունն է գրանցել, հանկարծ ամսի 22-ին Ազգային հերոսի կոչում է ստանում: Ամբողջ հարավային ճակատը պարտություն է կրել Անդրանիկ Փիլոյանի պատճառով: Տանկային 24 նոր զրահամեքենաներից 1-ը ուղղակի ադրբեջանցիները վերցրեցին, 4-ը խոցվեց, իսկ 2-ը կարողացան հետ բերել: Պատերազմական այդ գործողությունը ծրագրավորել են Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը: Եվ ամսի 19-ի լույս 20-ի գիշերը, երբ  Պուտինը խոսել է լակած, քաշած իր մամլո խոսնակի և Լենա Նազարյանի հետ անհասկանալի վիճակում գտնվող Փաշինյանի հետ, այդ նույն օրը Սամվել Բաբայանն ու Աննա Հակոբյանը Արցախի բունկերներում չգիտեմ ինչ էին անում, բայց ղեկավարում էին նաև բանակն ու մարտերը»,- նշեց Գառնիկ Իսագուլյանը:

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահն ասաց, որ իր համար անհասկանալի էր՝ ամենամեծ պարտությունից հետո զորքի 60 կմ նահանջից, 1700 զինվորից 1300-ին զոհող Ա.Փիլոյանն ինչպես է ՀՀ Ազգային հերոսի կոչում ստանում, իսկ հիմա՝ նախարարի պաշտոն:

«Ինձ հետաքրքիր է՝ մարդ, ով չունի բարձրագույն կրթություն, հետագայում երևի մի 30 դիպլոմ տվել են տարբեր տեղերից, ով գրանցել է հայոց պատմության ամենամեծ պարտությունը, տեխնիկայի ու զորքի ամենամեծ կորուստը, հանկարծ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստանում է ՀՀ Ազգային հերոսի կոչում: Ուզում եմ հասկանալ նաև, թե գլխավոր շտաբի պետի տեղակալ Տիրան Խաչատրյանն ինչո՞ւ է ստացել Ազգային հերոսի կոչում: Ազնիվ եղեք և բացահայտեք բոլոր այն դավաճանական գործողությունները, որ արել են ՀՀ իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ: Եթե որևէ հայ կարող է Նիկոլ Փաշինյանի ձեռքից ընդունել Ազգային հերոսի կոչումը, ապա դա ոչ այլ ինչ է, քան խայտառակություն: Փիլոյանին հասկանում եմ, նա լռելու համար ստացավ հերոսի կոչում, Տիրան, դո՞ւ ինչու ստացար. նախկին դաշնակցական, կամ հիմա էլ դաշնակցական ես, փայլուն մարտական ճանապարհ ես անցել, խնդրում եմ՝ ասես ճշմարտությունը»,- նշեց Գ. Իսագուլյանը:

Խոսելով ընկած Շուշիի մասին՝ նկատեց. «Երբ թուրքական հատուկ ստորաբաժանումների մտնելուց մեկ օր հետո Շուշին ազատագրվել է. ո՞վ է հրաման տվել Շուշիից զորքերին նահանջել, և ինչո՞ւ նախօրոք Ստեփանակերտի մատույցների մոտ կանգնած մեր զորքին չի զգուշացվել, որ նահանջողը ոչ թե ադրբեջանցիներ են, այլ մեր զորքն է»:

Տեսանյութեր

Լրահոս