Դուք հաջողությամբ կործանել եք Ֆուտբոլի ֆեդերացիան. Սուրեն Բաղդասարյանը՝ ՀՖՖ գլխավոր քարտուղարին և փոխնախագահին

Այսօր ՀՖՖ-ում ներկայացնում էին նախագահի և գործկոմի անդամների թեկնածուներին: Ֆեդերացիայի նախագահի պաշտոնի համար առաջադրվեցին երեքը, որոնց մեջ  էր նաև ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արմեն Մելիքբեկյանը: Ֆուտբոլային մեկնաբան Սուրեն Բաղդասարյանին սա այնքան էլ դուր չեկավ, նա մեղադրեց  ՀՖՖ գլխավոր քարտուղարին և փոխնախագահին ֆեդերացիան կործանելու մեջ:

«Ըստ էության դուք եք  ավելի քան  1 ու կես տարվա ընթացքում ղեկավարել ֆուտբոլի ֆեդերացիան և հաջողությամբ կործանել եք այն: Ի՞նչ բարոյական իրավունքով է Մելիքբեկյանն առաջադրել իր թեկնածությունը: Զարմանալի է, որ անցյալ տարի պարոն Մելիքբեկյանը գործկոմի անդամ է դարձել, հետևաբար՝ նաև ընտրվել  է գլխավոր քարտուղար և նախագահի տեղակալ «Զվարթնոց» ֆուտբոլային ակումբի կողմից, որին այսօր Դուք «ֆեյք» եք համարում, արդյո՞ք Մելիքբեկյանը ևս ֆեյք է համարվում»:

ՀՖՖ փոխնախագահ Արմեն Նիկողոսյանը հրաժարվեց պատասխանել հարցի առաջին մասին, երկրորդին արձագանքեց հետևյալ կերպ.

««Ֆեյք»-ը Ձեր արտահայտությունն է, պարոն Բաղդասարյան, մերը չէ, Դուք մտածեք՝ ովքեր են «ֆեյք»»:

ՀՖՖ նախագահի և գործկոմի ընտրությունները կկայանան դեկտեմբերի 23-ին:

Տեսանյութեր

Լրահոս