Բաժիններ՝

«Ես Ձեզ դեղին քարտ եմ ցույց տալիս». Թեհմինա Վարդանյանը՝ Հայկ Մարությանին

Երևան քաղաքի 2019 թվականի բյուջեն 30 տոկոսով թերակատարվել է։ Ավագանու «Լույս» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը քաղաքապետ Հայկ Մարությանի կարծիքը ստանալու ակնկալիքով հարց ուղղեց. «Այս կատարողական փաստաթղթի  և 30 տոկոս թերակատարման հետ կապված՝ վարչության պետերից կամ փոխքաղաքապետերից որևէ մեկը գրավոր նկատողություն ստացե՞լ է, թե՞ ոչ»:

Քաղաքապետն արձագանքեց, թե այդ հարցը պետք է ուղղել աշխատակազմի ղեկավարին.

«Ես, եթե դժգոհություն կամ ինչ-որ խնդիր եմ ունենում, անկախ նրանից, դա կատարողականի՞, թե՞ հանձնարարականի սխալ կատարման մասին է, բնականաբար, թե’ բանավոր, թե’  գրավոր, նայած որ դեպքում՝ որը,  ստանում են նկատողություն»։

Քաղաքապետի արձագանքին ավագանու «Լույս» խմբակցության անդամը հակադարձեց, որ գրավոր նկատողություն այս հարցի առնչությամբ չկա, հիշեցրեց նաև, որ ավագանու առաջին լիազորությունը քաղաքապետի աշխատանքը վերահսկելն է.

«Պարոն քաղաքապետ, ես էլ Ձեզ եմ բանավոր նկատողություն տալիս, դեղին քարտ, որովհետև սա իրոք խայտառակ կատարողական է»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս