Սոդայով կեղծվածության դեպքեր հայտնաբերվել են «Անի-Թամարա», «Բիոկաթ», «Դուստր Մարիաննա», «Աշտարակ կաթ», «Մուլտի Ագրո», «Արզնի կաթ», «Թամարա» ընկերություններում:
Կարեն Կարապետյանը հիշեցրեց, որ յուրաքանչյուր ոսկե մեդալի համար նախատեսված էր 100 հազարական դոլարին համարժեք պարգև: Արծաթե մեդալ նվաճած Արսեն Ջուլֆալակյանը «Տաշիր» հիմնադրամի կողմից կպարգևատրվի 25 հազար, իսկ բրոնզե մեդալներ ստացած Հռիփսիմե Խուրշուդյանն ու Արթուր Ալեքսանյանը՝ 15 հազարական դոլարին համարժեք դրամով: Պարգևատրման արարողության մասին կտեղեկացվի լրացուցիչ:
Հարցին, թե մտադի՞ր է արդյոք քննարկել այս հարցը Ադրբեջանի ղեկավարության հետ` Բաքու կատարելիք այցի ընթացքում, Ռասմուսենը արձագանքել է. «Ես բարձրացնելու եմ այս հարցը Բաքվում և փոխանցելու եմ այս շատ հստակ ուղերձը»:
Հույս ունենք, որ ԵԱՀԿ-ն և նրա առանձին անդամները կդատապարտեն Ադրբեջանին և կձեռնարկեն համապատասխան գործողություններ` ուղղված նրան, որպեսզի այդ երկիրը հարկադրաբար հրաժարվի ապակառուցողական քաղաքականությունից և նացիզմի գաղափարախոսությունից:
Եվ եթե մենք շատ ավելի հստակ գնահատական չտանք տեղի ունեցածին և կոնկրետ քայլեր չձեռնարկենք, մեր ընտանիքի անդամ որևէ երկիր ապահովագրված չէ, որ մի օր էլ ինքը չի դառնա նման խայտառակ գործարքի թիրախ։
Վարակի պատճառով Դասթենի մոտ մեծ գոյացություն էր առաջացել, որը ճնշել էր ողնուղեղն ու պատճառ դարձել ստորին վերջույթների կաթվածի: Տեղի դատարանը որոշել է, որ կատարվածի 70%-ի մեղավորը Դասթենն է եղել, իսկ 30-%ը` «Kaiser Permanete» հիվանդանոցը, որի աշխատակիցները հիվանդին տեղյակ չեն պահել վարակի առկայության մասին:
ՀՀ կառավարությունը որոշել է տարեցների կյանքի որակի բարելավման ռազմավարության շրջանակներում նույն թշվառ կենսաթոշակով ապրող տարեցներին տանել մի օր՝ կինո, մի օր՝ թատրոն…
Հետազոտությունների ընթացքում նրանք ավելի շատ ուշադրություն են դարձրել կանաչ թեյի բաղադրիչներից մեկի` EGCG-ի վրա (վերջինս կանաչ թեյի հիմնական բաղադրիչներից է, որն, ի դեպ, սև թեյի բաղադրության մեջ չկա): Փորձերը գիտնականներն արել են մկների վրա և համոզվել են, որ թեյն, իրոք, խթանում է հիշողությունը:
Այս ամսվա ընթացքում Մարալիկում կառուցված սոցիալական տանը բնակարաններ կստանան 59 ընտանիքներ կամ 103 անձինք: Բանն այն է, որ այսուհետ ՀՀ սոցիալական քաղաքականության մեջ մեծ տեղ է հատկացվելու սոցիալական բնակարանների կառուցման և դրանք շահագործման հանձնելու ծրագրին:
«Միայն անիմաստ ռեակցիաներ ու արտահայտություններ են արվում: Կատարվում են բաներ, որոնք Հայաստանին փաստի առջև են կանգնեցնում»:
«Մենք պարզ ասել ենք, որ եթե տեղական ընտրություններում որևէ տեղ հնարավոր է թուլացնել այս իշխանության դիրքերը, ուրեմն` մենք դա կանենք: Եթե լիներ այնպիսի պայքար, ոնց որ Իջևանում` ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի թեկնածուների միջև, ապա մենք կարող ենք նույնպես օգնել տապալել հանրապետական թեկնածուին, բայց հիմա նման իրավիճակ չկա, մենք չեզոքություն ենք պահպանում»:
168.am-ի թղթակիցը քիչ առաջ տեղեկացրեց, որ ԱԺ-ն 96 «կողմ», 1 «դեմ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԱԺ ներկայացված հայտարարության նախագիծը:
Լևոն Զուրաբյանը նաև հայտարարեց, թե ՀԱԿ-ը կոչ է անում քաղաքական բոլոր ուժերին սթափ լինել և քաղաքական կոշտ հայտարարություններ չանել այս խնդրի վերաբերյալ:
«Դա այն ձևակերպումն է, որին սպասում են շատերը: Շատ վատ կլինի, որ մեր հասարակությունը տեսնի, որ մենք բոլորս քվեարկում ենք այս ոչնիչ չասող փաստաթղթի տակ: Եվ եթե ասում ենք` կոնսենսուս, ապա դրա հիմքում պետք է ունենալ ինչ-որ բան»,- հայտարարեց նա:
«Բազմաթիվ անգամ հունական կողմից ստացվել են միանշանակ հավաստիացումներ, որ նման քայլը բացառված է: Այդ հավաստիացումները տրվել են մեր հարցմանն ի պատասխան նաև օգոստոսի երկրորդ կեսին` ներառյալ 22-ին, 23-ին և 24-ին»,- ասաց Նալբանդյանը:
Փոստանջյանը դա հիմնավորել է նրանով, թե ԱԺ-ն չի ընդունել իր կողմից ներկայացված «Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու մասին» օրինագիծը:
Նա հայտարարեց, թե օգոստոսի 24-ին ՀՀ կառավարությունը նանակ է հղել Հունգարիայի կառավարությանը` Սաֆարովի արտահանձնման խնդրի վերաբերյալ, սակայն որևէ պատասխան չի ստացել:
Սաֆարովի արտահանձնման դեպքը Հայաստանի` մրցունակության բացակայության մասին վկայող միակ գործոնը չէ: Դրա ավելի խոսուն վկայությունը արտագաղթի ահռելի ծավալներն են, որոնք ահռելի են անգամ պաշտոնական վիճակագրության` նվազեցված ցուցանիշներում: Հայաստանը բնակվելու համար ցանկալի երկիր չէ ՀՀ քաղաքացիների համար, ովքեր արտագաղթելու որոշումը հաստատ հեշտությամբ չեն կայացնում:
«Մենք` այսօր և երբեք քնածին չէր կացնահարում, իր ոսոխին արթացնում և կռվի էր կանչում ու այդպես պարզ ու շիտակ էր հաղթում, ծուռ-ծուռ ու հայավարի: Դա է մեր պատմական արյունը, մենք բաց ենք կռվում և հաղթում ենք բաց ճակատամարտում, մերը սա է, մերը՝ երես-երեսի հաղթելն է»:
Ադրբեջանական իշխանությունների գնահատմամբ` Սաֆարովի արտահանձնման շուրջ Երևանում տիրող իրավիճակը «նախընտրական քարոզչություն» է, իսկ Հայաստանի և սփյուռքի գործողությունները՝ «արհեստական իրարանցում»:
Ծավալվող իրադարձությունների լույսի ներքո «Ժառանգությունը» ճիշտ է համարում, որ ՀՀ Ազգային ժողովը առաջինը քննարկի և ճանաչի ԼՂՀ անկախությունը, ինչի համար էլ կուսակցության կողմից ԱԺ-ում շրջանառության մեջ է դրվել համապատասխան օրինագիծ:
«Ես կուսակցության մաս կազմող ղեկավար եմ, բայց ոչ առաջնորդ եմ, ոչ էլ համակարգող, ոչ՝ մամուլի խոսնակ: Հարցը հասցեատիրոջն ուղղեք: Մեր անունից ասեմ, որ մենք չենք փոխի մեր դիրքորոշումը»:
Փարիզում Թուրքիայի դեսպանությունը բողոքի նոտա է հղել Ֆրանսիայի արտգործնախարարությանը եւ նամակ` կրթության նախարարությանը, բողոքելով երկրի դպրոցական ծրագրերում Հայոց ցեղասպանության թեմայի ընդգրկման դեմ։
Գուրգեն Մարգարյանի հարազատները և Հայաստանի Հանրապետությունը` որպես անուղղակի տուժող, կարող են համապատասխան ընթացակարգերով դիմելով Մարդու իրավունքների եվրոպական դատարան` պահանջելով պաշտպանել մարդու խախտված իրավունքը:
«Եթե մանդատը վայր չդնելու ցանկություն լիներ, վերջին հաշվով, խոսակցության փակման համար ավելի հարմար տարբերակ կլիներ, որ չընթերցվեր այս հայտարարությունը: Իսկ հիմա հայտարարե՞լ հրաժարականի մասին ու 15 օրվա ընթացքում ե՞տ վերցնել: Այնուամենայնիվ, կարծում եմ, որ Ռուբեն Հայրապետյանը վայր կդնի մանդատը»,- նշեց Ս. Սաֆարյանը:
«Մենք կշարունակենք կամ կփորձենք կապի մեջ լինել ադրբեջանական կողմի հետ՝ լսելու նրանց բացատրությունները՝ ինչու է այս դեպքը տեղի ունեցել, և ինչու է շարունակվում վարքագիծը, որը վտանգում է տարածաշրջանի փխրուն կայունությունը»:
«Պետք է ժողովուրդը ոտքի կանգնի ու պահանջի իշխանության հրաժարականը, որ Ռուբեն Հայրապետյանն ու նրա կարգի օլիգարխները զբաղվեն բիզնեսով ու հեռանան իշխանությունից»:
Ռոտավիրուսով վարակվում են սննդային ճանապարհով: Հիվանդությունը սկսվում է բավական բուռն. հիվանդներն ունենում են փսխում, բարձրանում է ջերմությունը, հնարավոր է նաև փորլուծություն, ախորժակի բացակայություն, հաճախակի թուլության զգացողություն: Ռոտավիրուսով հիվանդանում են ինչպես երեխաները, այնպես էլ`մեծահասակները, բայց մեծահասակների մոտ այն ավելի թեթև ընթացք է ունենում:
«Շակալը կարող է իր մաշկի գույնը փոխել, իսկ իր տեսակն ու կաշին՝ երբե՛ք»:
«Սլովակիան և Ռումինիան Եվրամիության լիարժեք անդամներ են, բայց ձայն չեն հանում: Ինչի՞, ո՞նց կարող է այդ երկրները Վիկտոր Օրլանին նեղը դնելու այդ փայլուն հնարավորությունը չօգտագործեն: Ինչո՞ւ: Որովհետև մենք հետաքրքրություն չենք ներկայացնում որպես սուբյեկտ»: