Իրանը պնդում է, որ Ռուսաստանն իրագործի C-300-ների վերաբերյալ պայմանագիրը
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թեհրանը կարծում է, որ C-300 զենիթա-հրթիռային համալիրների (ԶՀՀ) մատակարարման վերաբերյալ ռուսական կողմի հետ կնքված պայմանագիրն օրինական է և շարունակում է պնդել, որ Մոսկվա կյանքի կոչի այն:
Այս մասին գործակալությանը հայտնել է Մոսկվայում Իրանի դեսպան Մեհդի Սանաին. «Եթե խոսենք ռազմա-տեխնիկական համագործակցության և մասնավորապես Իրանին C-300 ԶՀՀ մատակարարելու պայմանագրի մասին, ապա Թեհրանը կողմերի միջև ստորագրված այդ պայմանագիրը համարում է օրինական:
Եվ ես կարծում եմ, որ այդ պայմանագիրը պետք է իրագործվի: Եղել են խոսակցություններ, որ Իրանին հատկացվեն այլ համալիրներ, սակայն մենք ցանկացել ենք, որ իրագործվի C-300-ի վերաբերյալ պայմանագիրը»:
Հիշեցնենք, որ այս տարվա հունվարին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին խնդրել է Իրանին չվաճառել C-300 ԶՀՀ: