Բաժիններ՝

Էրդողանի որդին դատի է տվել Ստամբուլի դատախազությանը

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանի որդի Բիլալ Էրդողանը հայց է ներկայացրել Ստամբուլի դատախազության դեմ: Որպես հայցի ներկայացման պատճառ է նշվում Թուրքիան ցնցած կոռուպցիոն սկանդալի շրջանակներում Բիլալ Էրդողանին զրպարտելը:

Ավելի վաղ Ստամբուլի դատախազությունը հայտարարել էր, որ կոռուպցիոն սկանդլի մեջ ներքաշված է նաև վարչապետ Էրդողանի որդի Բիլալը, ով հայտարարել էր, որ պատրաստ է ցուցմունքներ տալ այդ գործով:

Միևնույն ժամանակ Թուրքիայում ազատ է արձակվել Halk Bank-ի նախկին գլխավոր տնօրեն Սուլեյման Ասլանը, որին կալանքի տակ էին վերցրել նախորդ տարվա դեկտեմբերին Թուրքիայում իրականացված հակակոռուպցիոն գործի շրջանակներում: Ասլանից բացի, ազատ է արաձակվել ևս 8 մարդ: Այս տարվա փետրվարին Halk Bank-ի գլխավոր տնօրեն է նշանակվել Ալի Ֆուատ Թաշքեսենլիօղլուն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728