
Ադրբեջանի պաշտպանության նախարարն օրեր անց մեկնելու է Սերբիա

Haqqin.az պորտալի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը փետրվարի 17-ին մեկնելու է Սերբիա: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Այցը տևելու է երկու օր և իրականացվում է Սերբիայի պաշտպանության նախարար Նեբոյշի Ռոդիչի հրավերով: Պլանավորված է, որ այցի ընթացքում Հասանովը հանդիպելու է Սերբիայի ղեկավարության հետ և քննարկելու է երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարներն ու անվտանգությանն առնչվող հարցեր:
Բացի այդ, այցի շրջանակներում Ադրբեջանի ու Սերբիայի կառավարությունների միջև ստորագրվելու է պաշտպանական ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
Հիշեցնենք, որ Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրել են 2014 թվականին ռազմական համագործակցության պլանը: Մարտի վերջերին էլ Հասանովը եռօրյա այցով մեկնելու է Իրան: