
Ադրբեջանն ու Բուլղարիան բանակցում են գազի մատակարարումների շուրջ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Բուլղարիայի վարչապետ Պլամեն Օրեշարսկին փետրվարի 18-20-ին այցելելու է Ադրբեջան: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարարությունը:
Նախօրեին Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևը հանդիպել է Բուլղարիայի էկոնոմիկայի ու էներգետիկայի նախարար Դրագոմիր Ստոյնևի հետ: Հանդիպման ժամանակ Ստոնևն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Բուլղարիան բանակցում են գազի մատակարարումների շուրջ:
Նշվում է, որ Բուլղարիան «Շահ Դենիզ 2» նախագծի շրջանակներում 2019 թվականից ներկրելու է 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազ: Այդ մասին կոմերցիոն պայմանագիրը 25 տարով ստորագրվել է 2013 թվականի սեպտեմբերի 19-ին: Բուլղարիան պլանավորել է ադրբեջանական գազ ներկրել «Անդրադրիատիկ» (TAP) գազատարից: