Բաժիններ՝

ՌԴ-ը պատրաստ է միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի կառավարության ու ընդդիմության միջև. Լավրով

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը պատրաստ է ճգնաժամի հաղթահարման համար միջնորդի դեր ստանձնել Ուկրաինայի կառավարության ու ընդդիմության միջև, եթե կողմերն այդպիսի խնդրանքով դիմեն իրեն: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը.

«Մենք դեմ չենք իշխանության ու ընդդիմության միջև միջնորդությանը, եթե իշխանություն ու ընդդիմությունն իրենք խնդրեն այդ մասին: Սակայն մենք չենք պատրաստվում պարտադրել միջնորդական ծառայություններ, ինչին որ ներկայումս հաճախ ենք ականատես լինում Ուկրաինայի մյուս գործընկերների կողմից: Դա պետք է լինի իսկապես ազատ ընտրություն»:

Լավրովն ընդգծել է, որ Ուկրաինայի ազատության մասին խոսքերը հաճախ ուղեկցվում են ազատության պատրվակով նրան ընտրություն պարտադրելով. «Ինձ թվում է, որ լիովին կոռեկտ ու հարգալից չէ ազատ ընտրության մասին խոսելն ու օրական ինչ-ինչ էմիսարներ գործուղելը: Նրանք առանց հրավերի ժամանում են Կիև և Ուկրաինայի ղեկավարությանը համոզում են կատարել այն նույն ընտրությունը, որին կողմնակից են ԵՄ-ն ու ԱՄՆ-ը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս