Բաժիններ՝

Ադրբեջանում քրեական գործեր են հարուցել երեկվա երեք պայթյունի կապակցությամբ

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ քրեական գործեր են հարուցվել՝ կապված երեկ Բաքվում գրանցված պայթյունների հետ: Այս մասին հայտարարել է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

«Ազատության պողոտա» մետրոպոլիտենի կայարանի մոտ կառուցվող օբյեկտում գրանցված պայթյունի հետևանքով տուժել է 4 մարդ: Քրեական գործ է հարուցվել Քրեական օրենսգրքի (ՔՕ) 314-րդ հոդվածով (անփութություն): Սկզբնական շրջանում հաղորդվեց, որ պայթյունի պատճառը գազի արտահոսքն է, սակայն պաշտոնապես դա չի հաստատվել ո՛չ ԱԻՆ-ի, ո՛չ էլ դատախազության կողմից:

LUKoil ընկերությանը պատկանող ավտոլիցքավորման կայանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 2 և վիրավորվել է 1 մարդ: Այս դեպքում քրեական գործ է հարուցվել ՔՕ 162-րդ հոդվածի 2-րդ կետով (աշխատանքի պաշտպանության կանոնների խախտում):

Փետրավարի 13-ին ևս մեկ պայթյուն էր գրանցվել Բիլասուվարում: Պայթյունը գրանցվել էր «ԿԱՄԱԶ» տիպի բեռնատարում, որին կցված է եղել վառելիքի ցիստեռն: Պայթյունի հետևանքով զոհվել է 2 և տուժել է 1 մարդ: Տարվում է հետաքննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս