Տվյալ գործով առաջին լսումներին Մուրսիից բացի պետք է մասնակցեն ևս 35 իսլամական առաջնորդ:
Բրահիմիի խոսքերով` գլխավոր խոչընդոտը հանդիսացել է Սիրիայի կառավարությունը, որն այդպես էլ չհամաձայնվեց քննարկել անցումային ղեկավար մարմնի ստեղծման հարցը:
ՀՀ առևտրային բանկերի կողմից տրամադրված կասկածելի վարկերի ծավալը նախորդ տարվա վերջին կազմել է 18.9 միլիարդ դրամ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Կենտրոնական բանկը։
Փետրվարի 12-ին «Սինեմա Սթար Դալմա Գարդեն» կինոթատրոնը որոշեց հրաժարվել նախապես հայտարարված Լարս ֆոն Թրիերի «Նիմֆոմանուհի» ֆիլմի ցուցադրությունից, որի պրեմիերան նախանշված էր փետրվարի 13-ին` համաշխարհային ցուցադրությանը զուգընթաց:
Փետրվարի 16-ին հնարավոր է թույլ անձրև, 17-20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը և Ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը մեկնել են Թեսալոնիկի, որտեղ փետրվարի 15-ին մասնակցելու են Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների հերթական նիստին:
Մենք պետք է խոսենք չափազանց ցավոտ հարցերի մասին:
Սաակաշվիլին այս հայտարարությունն արել է Ջեյմսթաունի համալսարանում կազմակերպված «Ռուսաստանն ու Հյուսիսային Կովկասը Օլիմպիադայից հետո» կոնֆերանսում:
ԱՄՆ-ը երկար ժամանակ դեմ է եղել դրան, որ ընդդիմությանը հատկացվեն հակաօդային հրթիռներ:
Այսօր պիտի հնչի երկրապահի ձայնը՝ խրոխտ, վստահ, չնայած, ցավոք, ունենք նաև առանձին անհատների նվնվոցը տարբեր հրապարակներում, թե՝ մենք երկիր ենք պահել, արյուն ենք թափել, և հիմա կա՛մ շատ բարձրացրեք մեր թոշակները, կա՛մ էլ հեղափոխություն ենք անելու: Մենք շատ լավ գիտենք՝ ով, որտեղ և ինչքան արյուն է թափել:
Բողոքի ակցիաների պատճառների հետ կապված` Յանուկովիչը հայտարարել է, որ ուկրաինական հասարակությունը ժամանակին չի իրազեկվել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելու հետևանքների մասին:
Կարծիքներ կան, որ այդ հարցում թուրքական կողմին օգնել է իսրայելական «Մոսսադ» հատուկ ծառայությունը:
Դեռ հայտնի չէ, թե երբ տեղի կունենա այդ գագաթաժողովը:
2013 թվականին Սաուդյան Արաբիան հանդիսացել է արևմտյան երկրների արտադրած սպառազինության խոշորագույն գնորդներից մեկը:
Մրցույթի ժյուրիի խոսքերով` սովորաբար ներգաղթյալները լուսանկարներում երևում են կեղտոտ ու հյուծված վիճակում, սակայն Սթանմայերի արած լուսանկարում նրանք լի են արժանապատվությամբ:
«Հավերժ պիցայի» ստեղծումը տևել է մոտ երկու տարի:
Այսօր Ռուսաստանում նշում են Աֆղանստանից խորհրդային զորքերի դուրս բերման 25-ամյակը:
Այս մասին նշված է Ալյասկան ներկայացնող սենատոր Մարկ Բեգիչին ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հասցեագրած նամակում:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տասնայակ հազարավոր ծաղիկներ` Սուրբ Վալենտինի կապակցությամբ ավանդական նվերները, ժամանակին չեն հասցվել պատվիրատուներին:
2013 թվականին Թուրքիայի ուրանի պաշարները կազմել են 9129 տոննա, իսկ պղնձի պաշարները` 1.7 միլիոն տոննա:
ԵՄ-ն Ուկրաինային առաջարկում է ստորագրել քաղաքական ասոցացման մասին համաձայնագիր և ազատ առևտրի գոտու ստեղծում
2016 թվականին ակնկալվում է Türksat 5A-ի, իսկ 2019 թվականին` Türksat 3-ի արձակումը:
Ակնկալվում է, որ այցի ժամանակ կողմերը քննարկելու են էներգակիրների մատակարարման ավելացման և առևտրային կապերի զարգացման հարցերը:
Մաքսային միությանն անդամակցության արդյունքում` գնաճ արձանագրվելու է՝ անկախ նրանից, որ այդ մասին «ոչ հավաստի տեղեկությունների տարածումը» Սերժ Սարգսյանը համարում է «անթույլատրելի»:
168.am-ի տեղեկություններով՝ պաշտոնանկությունը կապված է «Հայբիզնեսբանկում» 2013թ. տեղի ունեցած մութ գործընթացների հետ: Հիշեցնենք, որ «Հայբիզնեսբանկի» վարչության նախկին նախագահ Արա Կիրակոսյանը և այլ աշխատակիցներ կալանավորվել են:
Այս մասին վկայել է կոնցեռնի՝ 2013 թվականի չորրորդ եռամսյակի մասին հաշվետվությունը:
«Ընդհանուր թանկացումը բերում է անելանելի վիճակի: Բոլորս գիտենք, որ կաթնամթերքը սկսել է թանկանալ և դեռ ավելի շատ կթանկանա: Բացի մսից, բոլոր ապրանքները թանկանում են»:
Ես ցանկանում եմ հայտնել մեր խորին ափսոսանքը, որ երկրորդ փուլը չհանգեցրեց որևէ արդյունքի:
Լետան նախորդ տարվա ապրիլի 28-ին ստացած Նախարարների խորհրդի նախագահի մանդատը հանձնել է երկրի նախագահ Ջորջո Նապոլիտանոյին:
Մենք երբեք չենք նվազեցրել միջուկային զենքի դերը՝ որպես պատասխան հարված հասցնելու միջոցի ու հնարավորությունների խոշոր հավասարակշռողի: