Բաժիններ՝

Սերգեյ Նիգոյանի դեմքին հաղորդեցի սրբապատկերային տեսք. լվովցի նկարիչ

Gazeta.ua-ի փոխանցմամբ՝ լվովցի 26-ամյա նկարիչ Սերգեյ Ռադկևիչը նկարել է «Եվրամայդանի» 20-ամյա հայ ակտիվիստ Սերգեյ Նիգոյանի երկու մետրանոց նկարը: Նիգոյանը զոհվել է այս տարվա հունվարի 22-ին, Կիևի Գրուշևյան փողոցում ցուցարարների ու ոստաիկանների միջև տեղի ունեցած բախման ժամանակ:

Ռադկևիչը Նիգոյանի նկարը պատրաստել է 8 ժամում՝ գործածելով ակրիլային ներկեր ու ոսկեջուր. «Պատի վրա կար երեք անցք: Այնպես եմ արել, որ դրանցից երկուսը թվան որպես Նիգոյանին սպանած փամփուշտների հետքեր՝ գլխին ու մեջքին:

Հայաստանում, որտեղից սերում է նա, տապանաքարերին պատկերում են մահացածների ստվերանկարներն ու դիմանկարները: Ես երկար մտածեցի, թե ինչ կերպ պատկերեմ Սերգեյի դեմքը և նրան տվեցի սրաբապատկերի տեսք՝ փակելով աչքերը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս