
Գյունթեր Օթթինգերը փետրվարի 20-ին ժամանելու է Վրաստան

Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիայում Վրաստանի դեսպան Լադո Չանտուրիան հանդիպել է էներգետիկ հարցերով եվրահանձնակատար Գյունթեր Օթթինգերի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Օթթինգերի առաջիկա վրացական այցի մանրամասները, որը պլանավորված է փետրվարի 20-21-ին:
Հանդիպման ժամանակ Օթթինգերն ընդգծել է, որ աջակցում է եվրաատլանտյան կառույցներին Վրաստանի՝ որպես եվրոպական երկրի ձգտմանը և ԵՄ-ին նրա անդամակցությանը: Նա դրական է գնահատել նաև Վրաստանի կառավարության ջանքերը՝ կապված արևմտյան գործընկերների բազմաթիվ այցերի ու հանդիպումների հետ:
Վրացի դեսպանը եվրահանձնակատարին շնորհակալություն է հայնել Վրաստանին ցուցաբերած աջակցության համար՝ ընդգծելով, որ Վրաստանի բնակչության մեծ մասն աջակցում է նրա եվրաինտեգրմանը, ինչն առաջնահերթ տեղ է զբաղեցնում Վրաստանի արտաքին քաղաքականությունում: