
Վերջին 100 տարվա խոշորագույն ձյունահողմն ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառել է 15 միլիարդ դոլարի վնաս

Ամերիկյան NBC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ նախորդ տարվա դեկտեմբերից շարունակվող առատ ձյունն ԱՄՆ-ի տնտեսությանը պատճառել է 15 միլիարդ դոլարի վնաս: Այս մասին են վկայել IHS ընկերության տվյալները, որի տնտեսագետ Քրիս Քրիստոֆերը հայտարարել է, որ իրականում բիզնեսին պատճառված վնասի չափն ավելի մեծ է:
Քրիստոֆերի խոսքերով՝ նվազել են վաճառքի տեմպերն ու աշխատանքի արտադրողականությունը, վնասվել են տներ ու գյուղատնտեսական կառույցներ: Հունվարին ԱՄՆ-ում ավտոմեքենաների վաճառքը նվազել է 2.1 տոկոսով՝ մինչև 1.7 միլիարդ դոլարի:
Եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով երեկ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարվել մոտ 6500 ավիաչվերթ: Ամերիկացի օդերևութաբանների տվյալներով՝ ներկայիս ձյունահողմը հանդիսանում է երկրում խոշորագույնը վերջին ավելի քան 100 տարվա ընթացքում: Դրա հետևանքով ԱՄՆ-ում զոհվել է 17 մարդ: