
Հնդկաստանը մոտակա ամիսներին կփորձարկի երեք նոր հրթիռ

Jane’s-ի փոխանցմամբ՝ Հնդկաստանի պաշտպանական հետազոտությունների ու մշակումների կազմակերպությունը (DRDO) մտադիր է մոտակա ամիսներին փորձարկել սեփական մշակման մի շարք հրթիռներ: Այս մասին հայտարարել է DRDO-ի ղեկավար Ավինաշ Չանդերը:
Առավել կարևորվում է Agni-V բալիստիկ հրթիռի փորձարկումը, որը 2015 թվականին պետք է վերցվի սպառազինության մեջ: Պլանավորված է մինչև այս տարեվերջ իրականացնել այդ հրթիռի 2-3 թռիչք, ինչից հետո որոշում կընդունվի դրա զանգվածային արտադրության սկսման մասին:
Հնդկաստանը ցայժմ հաջողությամբ իրականացրել է Agni-V-ի երկու թռիչք, որոնցից առաջինը՝ 2012 թվականի ապրիլին, երբ սկսվեց հրթիռի փորձարկման ծրագիրը: Բացի այդ, փորձարկվելու են նաև Nirbhay և ծովային բազավորման BraMos հրթիռները: