
Ուկրաինայում ազատ են արձակել կալանքի տակ պահվող բոլոր ցուցարարներին

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում ազատ են արձակել բողոքի ակցիաների բոլոր մասնակիցներին: Այս մասին հայտարարել է Ազգային դիմադրության շտաբը («Եվրամայդանի» կոորդինացիոն մարմին, ստեղծվել է նախորդ տարվա դեկտեմբերին):
Վերջինիս հաղորդմամբ՝ այսօր ազատ է արձակվել ավելի վաղ ձերբակալված 234 ցուցարարներից վերջինը՝ Դմիտրի Պոլտավեցը: Ակտվիստների նկատմամբ խափանման միջոցների մեղմացման հարցում միջնորդել է դատախազությունը: Մի շարք ցուցարարներ ստացել են տնային կալանք:
Ընդդիմադիրներին ազատ են արձակել համաներման մասին օրենքի ժամկետի սպառվելուց երեք օր առաջ: Հունվարի 29-ին համաներման օրենքն ընդունվել էր Գերագույն ռադայից կողմի, իսկ երկու օր անց այն ստորագրել էր նախագահ Վիկտոր Յանուկովիչը:
Այդ օրենքի համաձայն, ակտիվիստները պետք է ազատ արձակվեին մինչև մինչև փետրվարի 17-ը, իսկ ցուցարարներն իրենց հերթին պետք է ազատեին գրաված վարչական շենքերն ու վերացնեին Կիևի կենտրոնական փողոցների շրջափակումը: