Բաժիններ՝

Ռուսաստանը չի շտապելու Ուկրաինայում ներդրումներ անելու հարցում. Գլազև

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինան պետք է Ռուսաստանի ու ԵՄ-ի հետ ինտեգրման հարցերով վերադառնա եռակողմ խորհրդակցությունների ձևաչափին:

Այս մասին Մոսկովյան տնտեսական ֆորումի նիստում հայտարարել է Ռուսաստանում Ուկրաինայի դեսպանատան աշխատակից, Եվրասիական տնտեսական հանձնաժողովում Ուկրաինայի ներկայացուցիչ Վիկտոր Սուսլովը:

Նրա խոսքերով՝ Ուկրաինայի համար շահավետ չէ ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիր ստորագրելը, համենայնդեպս այն տեսքով, որն առաջարկվում էր նրան:

Սուսլովն ընդգծել է, որ Ուկրաինան ընտրության հնարավորություն չունի, և որ Ուկրաինայի համար շահավետը Մաքսային միությանն հետ սերտորեն փոխգործակցելն է և նրա լիիրավ անդամ դառնալը:

Նիստին մասնակցել է նաև Ռուսաստանի նախագահի խորհրդական Սերգեյ Գլազևը հայտարարել է, որ Ռուսաստանը հուսով է, որ Ուկրաինան կվերադառնա ինտեգրման գործընթաց, սակայն դեռ պատրաստ չէ շտապել այդ երկրում ներդրումներ կատարելու հարցում.

«Ներկայումս պատրաստված և բարձրտեխնոլոգիական ոլորտներին առնչվող ներդրումային նախագծերի ծավալը կազմում է տասնյակ միլիարդավոր դոլար: Սակայն քանի դեռ ապահովված չի լինի քաղաքական կայունությունը, քանի դեռ հասկանալի չի լինի Ուկրաինայի տնտեսական կողմնորոշումը, շատ ռիսկային կլինի մեծ ներդրումներ անելը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս