Ադրբեջանն ու Պակիստանը ստորագրել են 2014 թվականին Ռազմական համագործակցության մասին պլանը

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն ու Պակիստանի զինված ուժերի Միացյալ շտաբը ստորագրել են 2014 թվականին Ռազմական համագործակցության մասին պլանը:

Այս մասին հայտնել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը: Պլանի ստորագրումն իրականացվել է երկկողմ աշախատանքային խմբերի հինգերորդ հանդիպման շրջանակներում, որը Պակիստանում անցկացվել է փետրվարի 10-11-ին:

Հանդիպման ժամանակ քննարկվել են ռազմական ու ռազմա-տեխնիկական ոլորտում համագործակցությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728