Սնոուդենը գաղտնի փաստաթղթերի մի մասին տիրել է գործընկերոջ գաղտնաբառն իմանալու շնորհիվ
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը գաղտնի փաստաթղթերի մի մասին տիրել է իր գործընկերոջ գաղտնաբառն իմանալու շնորհիվ: Այս մասին նշված է Կոնգրեսին ներկայացված Ազգային անվտանգության գործակալության (NSA) հաշվետվությունում:
Դրանում նշված է, որ NSA-ի քաղաքացիական ծառայողներից մեկը Սնոուդենի խնդրանքով իր գաղտնաբառը գրել է նրա համակարգչում, ինչից հետո Սնոուդենը պահպանել է այն, ինչն էլ նրան հնարավորություն է տվել տիրել է՛լ ավելի շատ գաղտնի տեղեկատվության:
Հետաքննության տվյալներով՝ Սնոուդենի գործընկերը չի իմացել, որ նա մտադիր է հրապարակել գաղտնի տեղեկատվությունը, սակայն տվյալ սխալը գործած աշխատակցին հեռացրել են NSA-ից՝ անվտանգության պահանջներին չհամապատասխանելու համար: