
Facebook-ն իր օգտատերերին կառաջարկի սեռի ընտրության մինչև 50 տարբերակ

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Facebook-ն իր օգտատերերին տվյալների լրացման բաժնում սեռի ընտրության հարցում ընդլայնելու է առկա տարբերակները՝ դրանց քանակը հասցնելով մինչև 50-ի:
Սովորական «արական» ու «իգական» սեռերից բացի, հայտնվելու են նոր տարբերակներ՝ «ոչ մի», «տրանսեքսուալ», «բի», «անդրոգին» և այլն: Օգտատերերը կկարողանան նաև սահմանափակել իրենց այն ընկերների շրջանակը, որոնք կտեսնեն նրանց սեռը: