Բաժիններ՝

Մերկելը որոշել է հանդիպել ուկրաինական ընդդիմության առաջնորդների հետ. Bild

Գերմանական Bild պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մտադիր է հանդիպել ուկրաինական ընդդիմության առաջնորդների՝ «ՈՒԴԱՌ» կուսակցության առաջնորդ Վիտալի Կլիչկոյի ու «Բատկիվշչինա» խմբակցության ղեկավար Արսենիյ Յացենյուկի հետ:

Պարբերականի տվյալներով՝ այդ հանդիպումը տեղի է ունենալու փետրվարի 18-ին, Բեռլինում: Պաշտոնապես այս տեղեկատվությունը դեռ չի հաստատվել: Պարբերականն ընդգծում է, որ Գերմանիայի կանցլերն առաջին անգամ բաց կերպ միջամտում է Ուկրաինայի ներքին հակամարտությանը:

Ավելի վաղ Մերկելը քանիցս հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչի հետ և նրան զգուշացրել է զերծ մնալ բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ ուժ կիրառելուց:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728