
Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ևս հինգ զինյալ

Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սիրիայում սպանվել է ադրբեջանցի ևս հինգ զինյալ: Այս տեղեկատվությունը տարածել են մոջահեդների կայքերը: Նշվում է, որ նրանց մեծ մասը Սումգայիթի բնակիչներ են, և որ նրանց մեծ մասը սպանվել է Սիրիայի կառավարական զորքերի կողմից:
Մոջահեդները տարածել են Սիրիայում սպանված ադրբեջանցիների անուններն ու լուսանկարները: Սիրիական հակամարտության հետևանքով զոհվել է ավելի քան 100 ադրբեջանցի: