ԵՄ-ի բազմաթիվ երկրներ կարող են օրինակ վերցնել Վրաստանից. Թոմաս Համարբերգ

Грузия Online-ի փոխանցմամբ՝  ԵՄ-ի բազմաթիվ երկրներ կարող են օրինակ վերցնել Վրաստանից: Այս մասին հայտարարել է  ԵՄ-ի՝ Վրաստանի կառավարության իրավական ու խորհրդատվական հարցերով խորհրդատու Թոմաս Համարբերգը:

Եվրոպայի Խորհրդի նախկին հանձնակատարը հայտարարել է, որ ԵՄ-ի մի շարք երկրներ ցայժմ չեն մշակել մարդու իրավունքների պաշտպանության ռազմավարություն, ինչը բարդ աշխատանք է, և ոչ թե դատարկ թերթիկ.

«Այդ աշխատանքը պետք է իրագործվի, որպեսզի Վրաստանի յուրաքանչյուր քաղաքացու երաշխավորվի նրա իրավունքների պաշտպանությունը: Դրանք շատ արմատական սկզբունքներ ու չափորոշիչներ են: Այլ կերպ ասած՝ դա որոշակի պայմանագիր է, որը ստորագրում են իշխանությունների ու ժողովրդի ներկայացուցիչները»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728