Այսօր՝ հոկտեմբերի 23-ին, Երևանի Տերյան փողոցում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը ականատես է եղել, թե ինչպես են բեռնատար մակնիշի 21 ԼՏ 244 համարանիշի ավտոմեքենայով տեղափոխում մոտ 10-15 մ երկարությամբ արմատախիլ արված արծաթափայլ եղևնին:
«Քաղաքական վերջին զարգացումները ցույց են տալիս, որ Հայաստանն անշեղորեն ընթանում է ժողովրդավարության զարգացման, կոռուպցիայի դեմ պայքարի և ազգային անվտանգության ամրապնդման ուղղությամբ»:
«Հարկավոր է առաջարկել Ադիբեկ Ահարոնյանին հետազոտություն անցկացնի ՖԲ-ում, թե մեկնաբանություն կատարող որոշակի շրջանակները, որոնք անխտիր բոլորին հայհոյում են, թքում, մրում, քննադատում, խելք, աշխատել սովորեցնում կյանքում երբևիցե որևէ լավ բան, մի որևէ դրական աշխատանք կատարե՞լ են, թե՞ ոչ»:
«Որոշ կուսակցություններում եռում են ինտրիգներն ու ընդհանուր պառակտման գործընթացը: Հայաստանյան ընդդիմությունն այսօր ինքնիշխան չէ: Այն չունի որոշակի և հստակ քաղաքական օրակարգ: Ուշագրավ է հատկապես ընդդիմադիր քաղաքական գործիչների չկողմնորոշված լռությունը»:
«Հորդորում եմ վերջապես՝ գործադիր իշխանության առաջին դեմքի պաշտոնավարման ավարտին Երևանի կենտրոնը ազատազրկել բռնապետություն խորհրդանշող այս կառույցից, և տեղը հիմնադրել, օրինակ, պատմության թանգարան, որը կպատմի ՆԿՎԴ-ԿԿԲ-ԱԱԾ բռնապետական ապրանքանիշի հանցագործությունների և իրենց օրերն այնտեղ անցկացրած զոհերի մասին»,- նշեց Զ. Փոստանջյանը:
«Աշխատանքային պրոցեսի ժամանակ, երբ մենք փորձում էինք դաշինքի հետ հասկանալ` ոնց պետք է նամակը կազմեն, մեզ արդեն զանգեցին նախարարությունից և ասացին, որ՝ մենք ամեն ինչ կանենք, ձեր պահանջները կկատարենք, միայն այդ հրաժարականի պահանջը բաց չթողնենք: Չեմ կարող հրապարակել այդ մարդու անունը, բայց նման միջադեպ եղել է»:
Ինձ համար անհասկանալի է մեր դիվանագիտության անտարբերությունը, նախաձեռնողականության բացակայությունը, նույնիսկ կասեի՝ անգործությունը Հայաստանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ: Արտգործնախարարի այցերի աշխարհագրությունը հակադարձ համեմատատական է դարձել այն ամենին, ինչ տեղի է ունենում մեր շուրջը:
ԱԺ-ում ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց ուղղեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վաչե Գաբրիելյանին՝ ասելով, թե Կառավարությունն իր բոլոր ծրագրերին մոտենում է «զավտրա, մոժըտ պոսլե զավտրա» տարբերակով. «Չե՞ք կարծում, որ նվազագույն աշխատավարձի մասին խոսել առանց նվազագույն սպառողական զամբյուղի հետ ուղղակի կապի՝ մի փոքր անտրամաբանական է»,- հարցրեց Ն. Փաշինյանը:
Մեղադրանքներից խուսափելու համար, Զաքարյանը փորձում է նախօրոք ճշտել, թե խորհրդարանական խմբակցություններն ինչ առաջարկություններ ունեն, որ ոլորտներում են նպատակահարմար համարում ստուգումների անցկացումը, որպեսզի նաև այդ հանդիպումների արդյունքում ձևավորվի Վերահսկիչ պալատի գործունեության ապագա ծրագիրը:
Facebook-յան բազմաթիվ օգտատերեր, օգտվելով համացանցի լայն հնարավորությունից, իրենց ստեղծագործություններն են ներկայացնում, ձեռագործ աշխատանքները: Ավելին, մարդիկ կարող են ներկայացված տեսականուց իրենց նախընտրած իրը պատվիրել` հագուստ, շարֆեր, բիժուտերիա, տան հարդարանքի պարագաներ, և այլն:
«Հիմա ինձ ուզում են բանտ ճանապարհել, 2 տարի է դատական գործընթացը շարունակվում է: Մինչեւ 2 տարի առաջ ես ազգի հերոս էի, հետո դարձա թշնամի, իսկ դրանից առաջ ինձ գիտե՞ս ինչ շքանշաններ ու պատվոգրեր են տվել համ Սերժ Սարգսյանը, համ Ռոբերտ Քոչարյանը, համ էլ գեներալ Մանվելը»,- ասել է ազատամարտիկ Հովհաննես Բաղդասարյանը:
Անցյալ տարվա դեկտեմբերի 14-ին Մալաթիա-Սեբաստիայի նախկին թաղապետ Վահան Զատիկյանի որդու` 1980թ. ծնված Սեդրակ Զատիկյանի սպանությունը կազմակերպելու համար ձերբակալվել և ոստիկանություն էր բերման ենթարկվել ԱԺ նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի եղբորորդին` 1978թ. ծնված Ստեփան Հակոբյանը:
«Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածի համաձայն՝ դեղերի, դեղագործական արտադրանքի, բժշկական նշանակության առարկաների, բժշկական գործիքների, սարքերի և տեխնիկայի պետական գրանցման համար պետք է գանձվի պետական տուրք համապատասխանաբար`
Այսօր՝ ժամը 11:26-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի վարչական տարածքի դատարկ սենյակներից մեկում, ըստ նախնական վարկածի, հոսանքի տատանման հետևանքով բռնկվել են հոսանքի մալուխները:
«Թռցնել», «գողանալ» բառերը հետաքրքրություն հարուցելու և «գրավչության» համար են օգտագործվում: Այնպես, ինչպես օրեր առաջ գրվեց, որ քաղաքապետարանից մոտ 150.000 դոլարին համարժեք գույք է տարվել: Հետաքրքիր է , ինչու չշարունակվեցին այդ լուրի քննարկում-հետաքննումը: Պարզից էլ պարզ էր, որ դա հերթական ստերի շարքից էր: Այդ զրպարտությունների համար պատիվ ենք պահանջելու:
«Եկեղեցում մեզ ընդունեցին և այլն, վերջում էլ ինձ և բոլորին նվիրեցին մորմոնների գիրքը…Երբ ես եկա Հայաստան, և փորձում էի իմ շրջապատում ներկայացնել` ովքե՞ր են մորմոնները, ինձ ասացին. «Ըհը´, պարոն Սադոյանին մորմոնները «վերբովկա» են արել, էս էլ են գիրքը, որ տվել են»:
Մենք պահանջում ենք, որպեսզի ՀՀ կառավարությունը ստանձնի իր պարտավորությունները և երաշխավորի սույն միջոցառման իրականացումը և դրա անվտանգությունը, համապատասխան դահլիճ տրամադրի ֆիլմի հանրային ցուցադրության, և հանդիսատեսի անխոչընդոտ դիտման համար:
Այսօր` հոկտեմբերի 23-ին, Բյուրականի աստղադիտարանում կազմակերպվել է «Աստղագիտական գրքերի աշխարհ» աստղագիտական գրքերի ցուցահանդես, որը նվիրված է հայ գրատպության 500-ամյակին: Այս մասին 168.am-ին տեղեկացնում են Հայկական աստղագիտական ընկերությունից:
Իրավիճակի նրբությունն այն է, որ «Ժառանգությունը» նման որոշում է կայացրել միայն Քոքոբելյանի վերաբերյալ, սակայն վերջինս այս, ըստ էության, բարոյական պատերազմի մեջ է ներքաշել դրանում որևէ մասնակցություն չունեցած Ալեքսանդր Արզումանյանին:
Երեկ տեղի է ունեցել «Նվիրիր կյանք» հիմնադրամի բարեգործական ցուցահանդես- վաճառքը: Հիմնադրամի գործունեության կարճ ընթացքում թվով 98 երեխա է բուժվել:
Ինչպես տեսանք, նույնիսկ ուխտը մեր իրականության մեջ քննություն չբռնեց, և նրա վախճանը նույնքան անփառունակ եղավ, որքան որ անհեթեթ էր ծնունդը:
Այսօրվա մեր ավանդատուների ֆինանսական գրագիտության մակարդակը և ԿԲ-ի կարգավորման բարձր որակը, ինձ թվում է, թույլ չի տա, որ ստեղծվեն նոր թակարդներ:
Երեկ ԱԺ-ում ներկայացվեցին Հանրային հեռուստառադիոընկերության 2010-2011թթ. հաշվետվությունները, որից, կարծես, բացառապես գոհ էր միայն Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ալեքսան Հարությունյանը:
«Եթե ընդդիմադիր նշանակում է ուղղակի իրար մեջ փողեր և պաշտոններ բաժանել, որպեսզի համատեղ գան իշխանության, եթե ՀԱԿ-ը կարող է «Բարգավաճի» հետ միանալ, երբ ասում էր` ավդյան ախոռներն է պետք մաքրել, ասում էր «սերժանտացում, դոդացում» և այլն, հիմա «դոդացման» հետ այսպես ասած լուրջ բաների…. դա նշանակում է չունենալ գաղափարական հենք, պատրաստ լինել ամեն տեսակի բազարային հարաբերությունների քաղաքական դաշտում»:
ՀՀԿ-ից հարցաքննվել են մի քանի անձինք, թույլ տվեք այս պահին անուններ չհրապարակել. քանի որ ձեռքիս տակ չունեմ նշումներ` չեմ հիշում:
«Հասկանո՞ւմ եք, ես արդարություն եմ ուզում: Այս անօրինականությունները պետք է կանխվեն, ի վերջո, մարդիկ ստրուկ չեն, որ օր ու գիշեր աշխատեն առանց պատշաճ վարձատրության»:
Բնածին հիպոտիրեոզի դեպքում նկատվում է վահանագեղձում գոյացող հորմոնների` տիրոկսին և տրիյոդտիրոնին հորմոնների, մասնակի կամ բացարձակ անբավարարություն։
Հիմա ամեն ինչ փոխվել է, և՛ ժամանակներն են այլ, և՛ վտանգն է ավելի մեծ: Լիբանանի հայ համայնքը մեկ անգամ արդեն անցել է պատերազմի քավարանով:
ԱԱԾ-ն, ՀՀ գլխավոր դատախազությունն ու ոստիկանությունը Գյումրու քաղաքապետարանից պահանջել են 2005-2011թթ.արխիվային փաստաթղթեր, որոնք ուսումնասիրվելու են մի քանի օր առաջ հարուցված քրեական գործի շրջանակներում:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը մինչ օրս նախաքննական մարմնին ցուցմունք չի տվել: