ԼՂ-ի խնդրի կարգավորմանը մասնակցելու ՆԱՏՕ-ի հնարավորությունները սահմանափակ են. Ազիմով
Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի փոխարտգործնախարար Արազ Ազիմովը մեկնաբանել է Ղարաբաղյան հակամարտության հանդեպ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը.
«ՆԱՏՕ-ն իրազեկված է Ղարաբաղյան հակամարտության մասին, սակայն տարբեր պատճառներով այդ գործընթացին մասնակցելու և դրանում ներդրում ունենալու կառույցի հնարավորությունները սահմանափակ են:
ՆԱՏՕ-ն անմիջականորեն չի մասնակցում քննարկումներին: Մենք նրա հետ քննարկում ենք այն բոլոր գործոնները, որոնք կարող են ազդել եվրաատլանտյան անվտանգության, այդ թվում նաև Ղարաբաղյան հակամարտության վրա»: