Դավութօղլուն Ջոն Քերիի հետ քննարկել է Հայոց ցեղասպանության հարցը

Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն երեկ հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են Հայոց ցեղասպանության հարցը:

Դավութօղլուն ընդգծել է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ի սենատում 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն ճանաչող բանաձևի առաջ քաշումը հարուցել է Թուրքիայի կառավարության մտահոգությունը:

Դավութօղլուն հավելել է, որ ամեն տարվա ապրիլի 24-ից առաջ արտերկրում թափ են հավաքում Թուրքիայի դեմ ուղղված գործողությունները՝ հույս հայտնելով, որ այս անգամ գործընթացը կունենա «բարեհաջող ավարտ»:

Հեռախոսազրույցի ժամանակ կողմերը քննարկել են նաև Սիրիայի ու Եգիպտոսի հարցերը: Ընդգծվում է, որ հեռախոսազրույցը տեղի է ունեցել ԱՄՆ Սենատի հանձնաժողովի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունումից առաջ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930