Բաժիններ՝

Ապրիլի 18-ին կմեկնարկեն ՌԴ-ի Արևմտյան ռազմական օկրուգի զորավարժությունները

Ռուսական Интерфакс լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Արևմտյան ռազմական օկրուգի МиГ-29СМТ և Су-27 կործանիչների անձնակազմերը պատրաստվում են մասնակցել մասշտաբային զորավարժությունների, որոնց ընթացքում իրականացվելու է այլ օդանավակայաններում կենտրոնացում և մարտական կրակոցների արձակում:

Պլանի համաձայն, Տվերի ավիագնդի Су-27 տիպի կործանիչների անձնակազմն առաջին անգամ թռիչքներ կիրականացնի դեպի Կուրսկի մարզի Խալինո օդանավակայան, ուր և կանցնի մարտական ծառայության՝ Ռուսաստանի արևմտյան օդային սահմանները պաշտպանելու համար: Կուրսկի ավիագնդի օդաչուներն իրենց հերթին МиГ-29СМТ կործանիչներով թռիչքներ կիրականացնեն դեպի Աստրախանի մարզի ռազմական օդանավակայան:

Արևմտյան ռազմական օկրուգի մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զորավարժություններին մասնակցելու է կործանիչային ու տրանսպորտային ավիացիայի ավելի քան 30 անձնակազմ: Զորավարժությունները մեկնարկելու են ապրիլի 18-ին և տևելու են մեկ շաբաթ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930