Բաժիններ՝

Կարող է դադարեցվել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցությունը

Ռուսական Коммерсант թերթի փոխանցմամբ՝ Մոսկվայի ուԿիևի միջև շարունակվող կոնֆլիկտի պատճառով կարող է կասեցվել Ռուսաստանի ու Ուկրաինայի միջև երկաթուղային հաղորդակցությունը:

Թերթի տվյալներով՝ ուկրաինական երկաթուղիների օպերատոր «Ուկրզալիզնիցյան» «Ռուսաստանի երկաթուղիներ» ընկերությանը խնդրել է մայիսի 27-ից դադարեցնել Ուկրաինա մեկնող բոլոր գնացքների տոմսերի վաճառքը: Ներկայումս նրանց միջև բանակցություններ են ընթանում:

«Ռուսական երկաթուղիների» ղեկավար Վլադիմիր Յակունինը երեկ Россия 24 հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցության կասեցման հնարավորության մասին: Թերթն ընդգծում է, որ նման նամակ ստացել է նաև Բելառուսական երկաթուղիները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930