
Թշնամին պարտություն է կրել և չի կարողացել հասնել իր նպատակներին. իրանցի զորահրամանատար

Իրանական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի թշնամիները երկրի դեմ պայքարի ժամանակ չեն հասել իրենց նպատակներին: Այս մասին Թեհրանում հայտարարել է Իրանի զինված ուժերի գերագույն հրամանատարության ներկայացուցիչներից, գեներալ-մայոր Աթոլլահ Սալեհին.
«Թշնամին պարտություն է կրել և չի կարողացել հասնել իր նպատակներին: Արևմուտքի երկրները չկարողացան ոչնչի հասնել նաև քաղաքական ոլորտում Իրանի դեմ պայքարում»: Սալեհին ընդգծել է երկրի պաշտպանական պոտենցիալը բարձրացնելու կարևորությունը՝ հավելելով, որ Իրանի զինված ուժերը գտնվում են մարտական լիակատար պատրաստության մեջ և պատրաստ են արձագանքել ամեն տիպի սպառնալիքի: