Բաժիններ՝

Սլովակիան երկու նախապայման է ներկայացրել՝ Ուկրաինային գազ մատակարարելու համար

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Սլովակիան Ուկրաինային գազ մատակարարելու համար ցանկանում է ֆինանսական երաշխիքներ և ռուսական «Գազպրոմի» մասնակցությամբ բանակցություններ:

Նշվում է, որ Սլովակիան ունի ամենամեծ տեխնիկական հնարավորությունները՝ Եվրոպայից Ուկրաինա գազ մատակարարելու համար, և նա ցանկանում է ստանալ ԵՄ-ի ֆինանսական երաշխիքները՝ այդպիսի մատակարարումներ սկսելու համար՝ կապված Ուկրաինայի կառավարության անվճարունակ լինելու հետ:

Այս մասին Բրատիսլավայում լրագրողների հետ զրույցում հայտարարել է Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն. «Ակնհայտ է, որ Ուկրաինան չի կարող վճարումներ անել: Միայն երրորդ կողմը, ինչպիսիք են ԵՄ-ն ու Եվրահանձնաժողովը, կարող են երաշխավորել, որ Սլովակիան կստանա գումար, եթե օգնի Ուկրաինային»

Ֆիցոն վստահեցրել է, որ Սլովակիան ցանկանում է օգնել Ուկրաինային, սակայն միաժամանակ պետք է գտնել տեխնիկական որոշում, որը չի խախտի ռուսական «Գազպրոմի» հետ իր (Սլովակիայի) պայմանագիրը:

Ֆիցոն ընդգծել է, որ Սլովակիայի կառավարությունը նույնպես ցանկանում է տվյալ հարցի շուրջ անցկացնել քառակողմ բանակցություններ՝ ԵՄ-ի, Ռուսաստանի ու Ուկրաինայի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս