Մանրամասներ Ծառուկյան-Տեր-Պետրոսյան-Հովհաննիսյան հանդիպումից. ԳԱԼԱ
Երեկ ՀԱԿ-ԲՀԿ-Ժառանգություն եռակողմ հանդիպումը քաղաքական ուժերի ղեկավարների մակարդակով ԲՀԿ-ն համարում է շատ արդյունավետ: Հանդիպմանը մասնակցած ԲՀԿ-ական Ստեփան Մարգարյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում շեշտել է, որ անհրաժեշտություն կար նման հանդիպման եւ մշակել են հետագա համատեղ համագործակցության ռազմավարություն:
Եռակողմ հանդիպումից մանրամասներ ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացնում է Ստեփան Մարգարյանը:
-Պարոն Մարգարյան, ՀՅԴ-ն հայտարարեց, որ նման ֆորմատով հանդիպման անհրաժեշտություն չկա, եւ քառյակի ղեկավարների հանդիպումը կայացավ առանց նրանց: Ինչպե՞ս եք գնահատում:
-Հանդիպման պայմանավորվածությունը մենք արեցինք այսպես. իրենք են որոշում՝ ով կգա: Եվ նախապես պայմանավորվել էինք, որ որեւէ մեկի չգալը չեն դիտի դուրս գալ քառյակից, եւ չեկողը չի համարի, որ լավ չեն արել, որ հանդիպել են: Դրա համար պատճառ չեմ համարում կարծելու, որ դուրս կգան եւ այլ պատճառ այս պահին որեւէ քաղաքական ուժի դուրս գալու վերաբերյալ եւս հայտնի չէ: Իսկ հանդիպումը բավականին նորմալ եւ արդյունավետ է անցել:
-Ի՞նչ հարցեր էիք քննարկում:
-Հետագա ռազմավարության խնդիր ենք քննարկել: Համագործակցության խնդիր կա եւ արդեն երկար ժամանակ խորհրդարանական խմբակցությունները համագործակցում են, բայց ուժերի ղեկավարները դեռ չէին հանդիպել այսպես: Խնդիր կար հանդիպման, որոշեցինք կազմակերպել այս անգամ, հատկապես որ կառավարության հրաժարականի հետ կապված ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ, եւ հետագա համագործակցության խնդիրները պետք է վերանայվեին:
-Մենք հիմնականում քննարկել ենք այն հարցերը, ինչ որ կան խմբակցությունների համագործակցության օրակարգում: Ունենալով կուսակցություններ, որոնք տարբեր կարծիքներ ունեին՝ մենք գտել ենք ընդհանուրը: Եվ կարեւորեցինք, որ այսուհետ եւս կարող ենք առանձին վերաբերմունք ունենալ այս կամ այն հարցի վերաբերյալ, բայց գործողություններն անել այն հարցերի շուրջ, որոնք համարում ենք ընդհանուր:
-Դուք ծրագիր եք մշակել եւ ծրագի՞ր եք ներկայացնելու:
-Այո, մեր օրակարգում դա կար մինչեւ կառավարության հրաժարականը: Հիմա եթե ծրագիրը կվերցնեն, փառք ու պատիվ իրենց, եթե չեն վերցնի,մենք կշարունակենք այն գործընթացը, ինչ որ անում էինք: Մենք ձեռնամուխ կլինենք դրանց իրականացմանը, դրանց չընդունման դեպքում եթե շարունակեն աշխատել Տ. Սարգսյանի ծրագրով եւ ոճով, այդ ժամանակ հասարակական ընդվզումը բավականին մեծ կլինի:
-Հնարավո՞ր է նոր իրավիճակում Ս. Սարգսյանի հրաժարականը պահանջեք:
-«Եթե»-ներով խոսելը հիմա իմաստ չունի: Ես ասում եմ՝ եթե շարունակվի նույն ծրագրով, առնվազն քաղաքական լուրջ ընդվզում տեղի կունենա: Պահանջները կլինեն շատ ավելի ռադիկալ:
-Ս. Սարգսյանի հետ հանդիպմանը ձեր ծրագրերի մասին ներկայացրեցի՞ք, եւ ինչպես ընդունեց:
-Իհարկե, մենք ներկայացրինք, որ անելու ենք տնտեսական ֆորում: Ասել ենք, որ եթե քաղաքական մեծամասնությունից ցանկություն կլինի, կարող են գալ եւ մասնակցել տնտեսական քաղաքականության մեր ֆորումին: Դրսից, արտասահմանից էլ ճանաչված տնտեսագետներ կան հրավիրված: Այսինքն դա լուրջ մոտեցում է լինելու: Մեր տեսակետները սրանք են, առաջիկայում Սահմանադրության հետ կապված էլ այն է, որ երկրում կա տնտեսական ճգնաժամ եւ տնտեսական փոփոխության պահանջ, ոչ թե Սահմանադրության:
-Հնարավո՞ր է այս ամենը հաշվի առնելով՝ երեկ ՀՀԿ ԳՄ-ն չշտապեց վարչապետ նշանակելու հարցում:
-Դժվարանում եմ ասել, չգիտեմ:
-Իսկ Ս. Սարգսյանը վարչապետի պաշտոնի առաջարկություն արե՞ց:
-Այս հանդիպման ընթացքո՞ւմ՝ ո՛չ:
Ամբողջական հարցազրույցը՝ սկզբնաղբյուր կայքում