Լատվիան հինգշաբթի օրը դարձավ 100-րդ երկիրը, որը Հիլարի Քլինթոնն այցելել է որպես ԱՄՆ պետքարտուղար: Ինչպես հաղորդում է PolicyMic-ը, այս ամսվա սկզբին Քլինթոնը գերազանցել է Մադլեն Օլբրայթի ռեկորդը, ով պետքարտուղարի կարգավիճակով այցելել էր 96 երկիր: Քլինթոնը PolicyMic կայքին է ուղարկել իր 100 լուսանկարները, որոնք արվել են իր արտասահմանում եղած ժամանակ: news.am-ը ներկայացնում է դրանցից մի քանիսն` […]
Հայաստանում էլեկտրոնային առեւտրի զարգացմանը մեծապես կնպաստի մեր երկրում վերջերս ներդրված էլեկտրոնային փողի համակարգը: 2012թ. ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ` «Իդրամ» ընկերությունը էլեկտրոնային փող թողարկելու եւ սպասարկելու թույլտվություն է ստացել: Արդյունքում՝ Հայաստանում առաջին անգամ ներդրվում է էլեկտրոնային փողի համակարգը, ինչի շնորհիվ ինտերնետ միջավայրում առեւտուրը հնարավոր կլինի իրականացնել առավել հեշտ կերպով: Այս մասին 168.am-ի թղթակցի հետ զրույցում […]
Երևան քաղաքի երթուղային տաքսիների վերանորոգումն ու բարեկարգումն ընթացքի մեջ է: Հիշեցնենք, որ ներքաղաքային հասարակական տրանսպորտի նոր երթուղային ցանցի պահանջներից ելնելով, Երևանի քաղաքապետարանի «Երևանտրանս» փակ բաժնետիրական ընկերությունում մայիսի 31-ին, ըստ հաստատված ժամանակացույցի, մեկնարկել են երթուղիների մրցույթները: Գնահատման պարտադիր չափանիշների մեջ մտնում են մեքենայի տեխնիկական վիճակը, արտաքին տեսքը, ուղևորասրահի հարմարավետությունը, նստատեղերի անհրաժեշտ քանակը և այլն: Սահմանված պահանջի […]
Խոսակցություններն այն մասին, թե Հայաստանում անպտղությունն անհամեմատ աճել է, հաստատում են նաև մասնագետները: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեցին մասնագետները: Գինեկոլոգ Արման Սահակյանը և հոգեբան Սիրանուշ Անդրեասյանը այսօրվա ասուլիսում խոսեցին բուն անպտղության պատճառների ու դրանց կանխարգելման եղանակների մասին: Ըստ գինեկոլոգ Արման Սահակյանի, այսօր բժշկի այցելող դեռ չամուսնացած զույգերի թիվն աճել է: Եթե նախկինում սկեսուրներն ու […]
Ռուսաստանյան «Խնայբանկը” հայտատարել է որ “МММ 2011” և “МММ 2012” կառույցների մասակիցների հետ ոչ մի անմիջական կապ չունի, և հայտարարություններ չի անում` ցանկացողներին ստիպելով կատարել ներդրումներ բուրգի մեջ: Այս մասին ասված է բանկի մամլո հաղորդագրության մեջ: Ըստ հաղորդագորության` բուրգի ղեկավարությունը տարածում էր տեղեկատվություն բանկի անունից և թռուցիկներ “МММ 2011” և “МММ 2012”, ինչպես նաև օգտագործում […]
“Առաջընթացը, որին երկօրյա Բրյուսելյան գագաթնաժողովի ընթացքում հասան Եվրամիության անդամ երկրների ղեկավարները , պետք է աջակցություն ցուցաբերվի եվրոպական միացյալ արժույթի եվրոյի հանդեպ”,- այս մասին երեկ հայտարարել է Եվրոպական Կենտրոնական Բանկի նախագահ Մարիո Դրագին: Գագաթնաժողովի ընթացքում Եվրամիության անդամ երկրների ղեկավարները հաստատել են կայունության պակտը մի շարք լրացումներով հանդերձ: Մասնավորապես դժվար կացության մեջ հայտնված բանկրի կրկնակապիտալիզացումը պետք է […]
Նավթի գինը համաշխարհային շուկայում ռեկորդային աճ է արձանագրել, ինչը պայմանավորված է իրանական նավթի նկատմամբ ԵՄ հայտարարած էմբարգոյով: Կանխատեսվում է, որ կես տարի հետո իրանական նավթի գինը կթանկանա 20 դոլարով, ինչը Թեհրանին 10 մլրդ դոլարի եկամուտ կբերի: Ներդրողները ակնկալում են, որ ֆինանսական դրության բարելավումը եվրոպական տարածաշրջանում բարենպաստ ազդեցություն կունենա ամբողջ աշխարհի ածխաջրածնի պահանջարկի վրա: Օգոստոսյան […]
«Պարոն Սարգսյան, Հանրային խորհուրդը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որով ըստ էության, Ձեզ մեղադրում է նախորդ տարիներին հսկայական գումարներ աշխատելու մեջ: Հետաքրքիր է, ի՞նչ գումարներ եք աշխատել», Aravot.am-ի հարցին ի պատասխան՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասաց. «Միշտ հարգանքով եմ վերաբերվել Վազգեն Մանուկյանին և բարձր եմ գնահատում նրա անցած ճանապարհը: Անկեղծ ասած, նրա տրամաչափի պետական […]
Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը հաղորդագրություն է տարածել, որում մեկնաբանում է Նարեկ Սարգսյանի` “168 ժամ” թերթում հրապարակված հարցազրույցին: Մանուկյանի պատասխանում մասնավորապես ասված է. “ՀՀ Հանրային խորհուրդն ունի 12 հանձնաժողով և 69 ենթահանձնաժողով, և իր գործունեության 3 տարիների ընթացքում բազմաթիվ հարցեր է բարձրացրել՝ գիտության, կրթության, բնապահպանության, քաղաքաշինության, գյուղատնտեսության, հեռուստատեսության, պետաիրավական և այլ ոլորտների խնդիրների հետ կապված: […]
“BlackBerry” սմարթֆոնների արտադրող կանադական Ռեսերչ ին Մոշն (“Research in Motion” (RIM)) ընկերությունը հայտատրել է իր ընկերության 5000 աշխատակցի կրճատման մասին: Ինչպես տեղեկացնում է “Ֆրանսպրես” գործակալությունը` ընկերությունը եռամսյակի ընթացքում կրել է մինչև 518 մլն դոլարի վնաս: Ընկերության եռամսյակային հաշտվետվության մեջ նշվում է նաև վաճառքի ծավալների անկման մասին: Բացի դրանից` RIM-ը մինչև 2013 թվականը հետաձգել է իր […]
Հունիսի 28-ին, ՀՀ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում` կաշառք ստանալու պահին ձերբակալվել է` Երևանի Շենգավիթ վարչական շրջանի “Աէրացիա” համատիրության ճարտարագետ Անահիտ Կարապետյանը, որը նույն համատիրության նախագահ Հայրապետ Հայրապետյանի ցուցումով` “Փարոս” ծրագրի շրջանակներում ընդգրկվելու համար, բնակության վայրի վերաբերյալ տեղեկանք հատկացնելու դիմաց` քաղաքացուց պահանջել և ստացել է 200.000 դրամ գումար: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ […]
2011 թվականի դեկտեմբերի 28-ին “Մեկ ազգ” կազմակերպությունների դաշինքի Facebook-յան էջում զրպարտիչ և վիրավորական գրառումներ հայտնվեցին Դանիել Իոաննիսյանի, Բայանդուր Պողոսյանի և Հասմիկ Սիմոնյանի հասցեին: Վերջիններս դատական այցով դիմեցին դատարան` ընդդեմ “Մեկ ազգ” կազմակերպությունների դաշինքի: Ամիսներ տևած դատական գործընթացն, ի վերջո, հունիսի 28-ին ավարտվեց և կայացվեց դատավճիռ՝ հայցը բավարարել մասամբ: Փորձեցինք մեկնաբանություն ստանալ և հայցվոր և պատասխանող […]
Երևանի կենդանաբանական այգին §Արևորդի» բնապահպանական միջազգային փառատոնի հետ համատեղ ամեն շաբաթ կանցկացնի բնապահպանական ֆիլմերի բացօթյա ցուցադրություն: Կինոդիտումները կանցկացվեն այգու` բացօթյա ցուցադրությունների համար նախատեսված տարածքում, շաբաթ օրերին ժամը 20:30-ին: Մասնակիցները հնարավորություն կունենան դիտելու ֆիլմը և մասնակցելու ֆիլմին հաջորդող թեմատիկ քննարկումներին: Ֆիլմերի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել կենդանաբանական այգու պաշտոնական կայքում (www.yerevanzoo.am): Առաջիկա շաբաթ օրերին կցուցադրվեն […]
Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ ՀՀ նախագահի կարգադրությամբ ստեղծված ՀՀ Հանրային խորհրդում ավելի շատ քննարկվում են քաղաքաշինությանը վերաբերող հարցեր: «168 Ժամի» թղթակցի այս դիտարկմանն ի պատասխան` Երեւանի գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանն ասել է. «Դա փաստ է, եւ Հանրային խորհրդի նախագահը լուրջ բացատրելու խնդիր ունի: Ճարտարապետներից շատերը այդ երեւույթը բացատրում են այն հանգամանքով, որ Հանրային […]
«ԱԺ մուտք գործած բոլոր քաղաքական ուժերը խորհրդարան են մուտք գործել իշխանության բարի կամքի շնորհիվ: Իսկ ահա ՀԱԿ-ի մասով իշխանությունը վերջին պահին գրեց 7 տոկոսը` վախենալով, որ նա կարող է մարդկանց կրկին փողոց դուրս բերել»,- երեկվա ասուլիսում հայտարարել է ՀԱԿ ներկայացուցիչ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանը: Ասուլիսի մասնակից ՀՀԿ-ական պատգամավոր Մկրտիչ Մինասյանն էլ հակադարձել է` […]
Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության Ժողովրդավարական հաստատությունների ու Մարդու իրավունքների գրասենյակը (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) հրապարակել է Հայաստանում մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրությունների մասին իր եզրափակիչ զեկույցը: Միջազգային դիտորդները հիմնականում պահպանել են ընտրությունների հաջորդ օրը տված իրենց խիստ եւ քննադատական գնահատականները: «Թեեւ մայիսի 6-ի ընտրությունների կազմակերպումն անցկացվել է պրոֆեսիոնալ ու թափանցիկ ձեւով, քվեարկության օրը եղել է առավելապես խաղաղ […]
ՄԻԵԴ որոշումներից ակնհայտ է դառնում, որ գրեթե բոլոր դեպքերում դիմումատուները տուժել են նախաքննության մարմինների ապօրինի գործողություններից: Մեզ հետ զրույցում նախկին դատավոր, «Պրեզումցիա» իրավաբանական գրասենյակի տնօրեն եւ դասախոս Պարգեւ Օհանյանն այս խնդրի առնչությամբ նշեց, թե իր կարծիքն ու գնահատականը նախաքննության մարմնի առնչությամբ «իդեալական կերպով կապվում է այս դեպքերի հետ»:
Ռուսերենը` օտար լեզու Գնահատման եւ թեստավորման կենտրոնի (ԳԹԿ) կողմից այս տարվա բուհական ընդունելությունների միասնական քննական համակարգում մի շարք փոփոխություններ են կատարվել: Քննական այս կարգը փոփոխվել է ըստ ՀՀ կառավարության որդեգրած կարգախոսի, այն է` «Հեշտ ընդունվել, դժվար սովորել»: Առաջին փոփոխությամբ` ռուսերենը դասվել է օտար լեզուների շարքին: Մինչ այդ այն միջանկյալ դեր ուներ: Այժմ ռուսաց լեզվի քննություն […]
Հարցազրույց ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատող, «Հեռուստաեթերի մաքրման պահանջ» հասարակական նախաձեռնության անդամ Վահրամ Միրաքյանի հետ – Ձեր կարծիքով` հեռուստացույցն անհրաժե՞շտ է մարդկանց: – Հեռուստացույցի պարունակությունն է այն անհրաժեշտ կամ ոչ անհրաժեշտ դարձնում: Եթե նայենք մեր տեղական հեռուստատեսության բովանդակությանը, ինձ թվում է` պետք չէ: Երեւի լրատվական գործառույթները կարելի է նորմալ համարել, մի քանի բացառությունից այն կողմ` […]
Երեւանի քաղաքապետարանում հերթական խորհրդակցության ժամանակ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվել էր անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել հունիս 30-ից Կոմիտաս եւ Կասյան փողոցների հատման կետում շաբաթ-կիրակի օրերին գործող գյուղամթերքի շուկայի վերաբացման նպատակով: Հունիսի 30-ից գյուղմթերքի շուկան կվերաբացվի, սակայն դա ամենեւին չի ոգեւորում գյուղացիներին: Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի գյուղացիները նշեցին, թե գյուղմթերքի շուկան պետք է գործի ոչ միայն շաբաթ-կիրակի օրերին, […]
Հունիսի 26-ին, ժամը 17:00-ի սահմաններում Գարեգին Նժդեհ 1 հասցեում մենք ականատես եղանք արտակարգ մի դեպքի, որի հասարակական արձագանքը թերեւս չի տեղավորվում մարդկային տրամաբանության մեջ: 30-ն անց մի երիտասարդ երկար ժամանակ անգիտակից վիճակում (համենայնդեպս, տպավորությունն այդպիսին էր) ընկած էր մայթեզրին: Գ. Նժդեհ 1 հասցեն Շենգավիթ վարչական շրջանի ամենաբանուկ հատվածն է, որտեղ թե՛ երթեւեկությունը, թե՛ անցորդների հոսքը […]
Կենտրոնի նախագծի իրականացման վրա ծախսվել է 120 մլն դոլար: Ընդհանուր մակերեսը 70 հազար քառ. մետր է: Սանկտ Պետերբուրգի ավելի քան 100 հազար բնակիչ է ներկա եղել օրերս «Տաշիր» ընկերությունների խմբի միջոցներով շահագործման հանձնված «ՌԻՈ» առեւտրա-ժամանցային կենտրոնի հանդիսավոր բացմանը: Հիշեցնենք, որ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահն է ռուսաստանյան հայազգի խոշոր գործարար Սամվել Կաապետյանը: Առեւտրաժամանցային այս կենտրոնի բացումը […]
Նոր Նորքի զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի զբոսայգում կառուցվող Նանսենի թանգարանի կառուցապատման դեմ հանդես եկող բնապահպանների մասին այսպես արտահայտվեց տեղի բնակիչը Ամեն ինչ սկսվեց այն բանից հետո, երբ Երեւանի քաղաքապետարանը որոշեց Նոր Նորքի առաջին զանգվածում գտնվող Նանսենի անվան այգում` կառուցել Նանսենի տուն-թանգարան` Սառա եւ Կառլեն Եսայանների հովանավորությամբ: Թանգարանի աշխատանքները սկսեցին. գործի անցան ոչ միայն շինարարները, այլեւ բնապահպանի […]
Գ. Սունդուկյանի անվան Ազգային ակադեմիական թատրոնում Թենեսի Ուիլյամսի «Ցանկություն տրամվայ» պիեսի հիման վրա բեմադրված ներկայացման մեջ Սթենլի Կովալսկիի դերակատար Մուրադ Ջանիբեկյանի խաղն ինչ-որ կախարդական ներուժով հանդիսատեսին գամում է: Այսօր բեմի ու հանդիսատեսի հաղորդակցությունը ձեւախեղվել է: Հանդիսատեսը հիմնականում գալիս է թատրոն` սերիալի իր դերասանին տեսնելու: «Էս սերիալի էն դերասանն ա»,- գրեթե բոլոր դերասանների բեմում հայտնվելուց` դահլիճից […]
Այս օրերին հասարակության մի հատվածի կողմից քննարկվում է Նոր Նորքի առաջին զանգվածի Ֆրիտյոֆ Նանսենի անվան այգում` նորվեգացի մեծ մարդասեր Նանսենի թանգարանի կառուցման հարցը: Հիշեցնենք, որ Երեւանի քաղաքապետարանը Նանսենի հիմնադրամի տնօրեն Ֆելիքս Բախչինյանի հայտի հիման վրա 23.11.2011թ. քննարկել է նշյալ զբոսայգում առանձնացված տարածքում թանգարան հիմնելու հարցը: Թանգարանի շինարարության ֆինանսավորումն իրականացնում են ՀՀ վաստակավոր բժիշկներ տեր […]
Վերջին ժամանակներում հաճախ են քննարկվում վառելիքի, մասնավորապես` բենզինի գները։ Բանն այն է, որ տեղական շուկայում բացասական երեւույթների սովոր սպառողների համար զարմանալի զարգացումներ եղան՝ բենզինը էժանացավ։ Անգամ մանկահասակ երեխան գիտի, որ Հայաստանը վառելիքային ռեսորսները ամբողջությամբ ներմուծում է, այդ թվում՝ նավթամթերքները։ Այսինքն՝ տեղական շուկայում նավթամթերքի եւ այդ թվում` բենզինի գինը կապված է փոխարժեքի հետ։ Նախկինում, երբ դրամը […]
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը հետընտրական առաջին հանրահավաքում ունեցած իր ելույթի մի զգալի մասը նվիրել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Ավելի ճիշտ` Հայաստանի քաղաքական դաշտում այդ կուսակցության ունեցած դերին ու նշանակությանը, ՀԱԿ-ի եւ ընդդիմադիր այլ ուժերի հետ հնարավոր համագործակցությանը: Այդ առումով ՀԱԿ առաջնորդը բավականին կարեւորել է ԲՀԿ-ի դերակատարությունը: Նրա ելույթից տպավորություն է առաջանում, որ հենց […]
Հայ ազգային կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նախօրեին կայացած հանրահավաքում եւս մեկ անգամ վկայեց, որ հանրահավաքներն իր ու ՀԱԿ-ի համար այլեւս ոչ թե հասարակական զանգվածներ մոբիլիզացնելու, սահմանադրական կարգի վերականգնմանն ուղղված շարժումը հզորացնելու, այլ ընդամենը իշխանությանը, իր կարծիքով` ընդդիմությանը, արտաքին ուժերին «մեսիջներ» հասցեագրելու միջոց է: Կամ հանրահավաք` հանուն «Բարգավաճ Հայաստան» կուսակցության: Տեր-Պետրոսյանը հաճոյանում է ԲՀԿ-ին (ընդ որում, […]
Դեռևս գարնանը, երբ հանրության ուշադրության կենտրոնում էր ծիրանի դաշտերում բռնկված սնկային համաճարակը, շատերը մտածում էին, որ այս տարի շուկայում ծիրանը շատ թանկ կլինի: Ծիրանը վաճառքի հանելու առաջին իսկ օրերից, գյուղացին 1 կգ ծիրանը վաճառել է 700 դրամով, ապա` 500, իսկ հիմա իր մթերքը կարողանում է իրացնել 400 դրամով: Մեզ հետ զրույցում Արմավիրի մարզի բնակիչներն ասացին, […]
Կիրառության մեջ դրված միասնական քննությունների կրկնակի հանձնելու հնարավորությունը` շատերի մոտ լուրջ կասկածներ է հարուցել: Եթե նախորդ տարիներին ծնողներն իրենց դիմորդ երեխաների միավորները ինչ-ինչ ձևերով հնարավորություն էին ունենում ավելացնել, ապա մտավախություն կա, որ կրթական համակարգ ներմուծված այս նոր ծրագիրը հնարավոր է, որ առավել շատ քննությունը կեղծելու հնարավորություն տա: Այս խնդրի շուրջ փորձեցինք մեկանբանություններ ստանալ Կրթության գիտության […]