
Ախմետովը Կիևից պահանջել է Դոնբասի նկատմամբ հարգանք և բանակցություններ

Интерфакс-Украина-ի փոխանցմամբ՝ դոնեցկցի գործարար Ռինատ Ախմետովը Դոնեցկում հանդիպել է Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկի հետ: Հանդիպման ժամանակ Ախմետովը հայտարարել է, որ Դոնեցկի մարզում ստեղծված իրավիճակից դուրս գալու միակ ելքը բանակցությունների անցկացումն է.
«Մարդիկ ցանկանում են, որ Դոնբասի ձայնը լինի լսելի: Մարդիկ ցանկանում են, որ Դոնբասին հարգեն: Մարդիկ ցանկանում են ունենալ պատշաճ աշխատանք, ունենալ պատշաճ աշխատավարձ: Այլ կերպ ասած՝ մարդիկ ցանկանում են ավելի լավ կյանք: Հարց է ծագում. ի՞նչ անել:
Միակ ճշմարիտ ուղին բանակցություններն են: Ես խորապես համոզված եմ, որ անհրաժեշտ է նստել բանակցային սեղանի շուրջ ու պայմանավորվել: Այդպիսի բանակցություններից պետք է շահեն մարդիկ, պետք է շահի Դոնբասը, պետք է հաղթի Ուկրաինան: Ես դեմ եմ շենքերի գրավմանը, զենք կիրառելուն, կտրականապես դեմ եմ բռնություններին, արյունահեղությանը»: