Իշխանություններին մեղադրում են իրենց գործարար շահերը կոծկելու նպատակով օրենք ընդունելու մեջ: Ընկերությունների սեփականության վերաբերյալ տեղեկատվության գաղտնիությունն ապահովող նոր օրենքի ընդունումն անհանգստացրել է ադրբեջանցիներին, իսկ օրենքի քննադատները պնդում են, որ այն հակասում է թափանցիկ կառավարման բոլոր սկզբունքներին: Հունիսի 13-ին Ադրբեջանի խորհրդարանի կողմից ընդունված օրենսդրական փոփոխություններն ամրագրում են, որ ձեռնարկությունների բաժնետերերի ինքնությունը եւ նրանց բաժնեմասերի վերաբերյալ տեղեկատվությունն […]
Մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած փուչիկների բռնկման փաստով հարուցված քրեական գործի շրջանակներում արդեն հարցաքննվել է ավելի քան 200 մարդ: Այս մասին Մեդիամաքս-ի թղթակցին հայտնել են ՀՀ Ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության բաժնում, նշելով, որ նախաքննությունը շարունակվում է: Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ մայիսի 4-ին Հանրապետության հրապարակում տեղի էր ունեցել գազով լցված փուչիկների բռնկում, որի […]
Պատահական չէր, որ վերջին մի քանի շաբաթների ընթացքում այդ սադրանքների ընթացքում զոհվեցին երիտասարդներ, եւ իրավիճակը լարվեց,- ասաց Սերժ Սարգսյանը:
Երեքշաբթի օրը Սերժ Սարգսյանի հետ համատեղ ասուլիսի ժամանակ երկօրյա պաշտոնական այցով առաջին անգամ Հայաստանում գտնվող Ավստրիայի նախագահ Հայնց Ֆիշերը` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասել է. «Դիպուկահարները պետք է սահմանամերձ տարածքներից ետ քաշվեն: Այսպիսի խնդրի պարագայում, որտեղ խոսք է գնում բազմահազար մարդկանց ճակատագրերի մասին, հարցը չի կարող լուծվել բռնության ուժի տեսանկյունից»: Նա նաև ընդգծեց, թե ծանոթ է […]
«Կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտում գործող քաղաքական ուժերը պետք է անցյալը մի կողմ դնեն եւ պաշտպանեն Վարդան Օսկանյանին»,- երեկ մեր թղթակցի հետ զրույցում ասել է ՀԱԿ անդամ, նախկին պատգամավոր եւ քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը` անդրադառնալով նախկին արտգործնախարարի նկատմամբ հարուցված քրեական գործին: Մ.Մալխասյանը թեեւ ասում է, որ Վ.Օսկանյանը Մարտի 1-ի իրադարձությունների սրբագրողներից էր, սակայն միաժամանակ նշում է, […]
«2013 թ.-ի նախագահական ընտրություններում կոալիցիան կպաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռազմիկ Զոհրաբյանը` ընդգծելով, որ կոալիցիա ասելով` նկատի ունի նաեւ ԲՀԿ-ին: Զոհրաբյանն ասել է, թե ԲՀԿ-ն ստորագրել էր հուշագիրը եւ չի հայտարարել դրանից դուրս գալու մասին, այլ նշել է, որ այլընտրանքային ուժ է: «Հակված եմ կարծելու, որ նրանք […]
«18 տարի խմբագիր լինելով` յուրաքանչյուր տեքստ կարդալուց զգում եմ, թե որքան քրտինք է թափվել դրա վրա: Կառավարության ծրագիրն ուսումնասիրելով` կարող եմ եզրակացնել, որ հեղինակները դրա վրա շատ ջանք չեն թափել, հակառակ դեպքում ծրագիրն ավելի մանրամասն կլիներ»,- երեկ կայացած ասուլիսում հայտարարել է «Առավոտ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Աբրահամյանը` գնահատելով անցած շաբաթ ԱԺ-ի կողմից ընդունված ՀՀ կառավարության […]
Միջազգային ճգնաժամային խումբը զեկույց է հրապարակել Հայաստանի վերաբերյալ: Ստորեւ ներկայացնում ենք «Հայաստան. քաղաքական կամքի հնարավորություն» խորագրով զեկույցն ամբողջությամբ:
Այդ որոշումից հետո վարորդները ստիպված եղան էժան գներով վաճառել իրենց մեքենաները, վարկեր վերցնել` նոր ավտոմեքենաներ ձեռք բերելու համար: Այդ ընթացքում շատերն են տուժել վարկերի բարձր տոկոսադրույքներից:
Այս օրերին Երեւանի Գնունու փողոցում գտնվող շինանյութի շուկայի վաճառողներն անզուսպ զայրույթով են խոսում շինանյութի գների բարձրացման մասին: Նրանց ասելով` վերջին մեկ ամսվա ընթացքում շինանյութի գները սկսել են աստիճանաբար բարձրանալ:
Չար մոլախոտի բուժիչ հատկությունները
Ասում է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր մասնագետ, Երեւանի բժշկական համալսարանի պլաստիկ վիրաբուժության եւ միկրովիրաբուժության ամբիոնի վարիչ Արտավազդ Սահակյանը
«Մի ամիս պադյեզդում ենք ապրել, թե ո՞նց, չգիտեմ: Չեմ կարող բացատրել, փողոցում ապրող շան նման»,- ասում է երեխաների մայրը` Մարինան, ով դժվարությամբ է ընկալում հարցերս, քանի որ «շան նման» ապրելու հետեւանքով արդեն գլխի հետ ինչ-որ բան այն չէ:
Գ. Մինասյանի ասածը բոլորովին այլ բան է։ Դա, որքան էլ զարմանալի հնչի, կարելի է հասկանալ այսպես՝ եթե կառավարությունը ծրագիրը ձախողի, ուրեմն՝ ծրագիրը կձախողվի։ Շատ օրիգինալ մոտեցում է։
Կարծում է ՀԱԿ անդամ, նախկին քաղբանտարկյալ Մյասնիկ Մալխասյանը
Նախկին արտգործնախարար ու ներկա ԲՀԿ-ական Վարդան Օսկանյանին նախորդ հանրահավաքում ուղղված գովասանքից, մայիսի 6-ին նրա հետ համատեղ ասուլիսից հետո ՀԱԿ առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանն այսօր, թերեւս, ստիպված է լինելու նրա նկատմամբ հարուցված քրեական գործի, ԲՀԿ-ի` կոալիցիա չմտնելու մասին գնահատականներ հնչեցնել:
Նա սկզբում դանակով հարվածել է հարսի որովայնին, ապա կտրել է իր կոկորդը:
Ժամանակ առ ժամանակ որոշ հասարակական կազմակերպություններ որոշում են հանդես գալ հեռուստաեթերի որակի մասին ահազանգող հայտարարություններով, որտեղ, բնականաբար, քննադատում են հեռուստաընկերություններին` նրանց մատուցած հաղորդումներն ու սերիալները: Սակայն կարճ ժամանակ հետո նրանք մոռանում են դրա մասին, ու որոշ ժամանակ հետո` դարձյալ հիշում հեռուստաեթերի անորակ լինելու մասին ու նորից հայտարարություն են տարածում: Երեկ նրանք հերթական հայտարարությունն են […]
Դեղագործության ոլորտը, թերեւս, ամենահակասական ոլորտներից մեկն է: Որքան շատ են խոսում այս ոլորտի զարգացման մասին, այն կարծես ավելի ետ է գնում։ Այսպես, 2011թ. փետրվարի սկզբին Աղվերանում տեղի էր ունենում դեղագործության ոլորտի ներկայացուցիչների «առանց փողկապների» երկրորդ հանդիպումը: Դրա ընթացքում ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Կարինե Մինասյանը նշել էր, որ 2010-ի առաջին 11 ամիսներին 2009-ի նույն ժամանակահատվածի համեմատ […]
ԱԱԾ պետ Գորիկ Հակոբյանը երեկ Կառավարության շենքի մոտ` պատասխանելով լրագրողների հարցին` անդրադարձել է «Սիվիլիթաս» հիմնադրամի եւ նրա հիմնադիր Վարդան Օսկանյանին առնչվող քրեական գործին: «Ազնիվ մարդը պետք է գա բացատրի, գոռա, գրի, բոլորին պատմի, որ ինքը ազնիվ ա, ամեն ինչը ճիշտ չի, էս մարդը ճիշտ չի, էն մարդը ճիշտ չի: Բայց պարտիզանի պես լռելն անընդունելի է»,- […]
Ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների, 2007թ. Քաղաքաշինության նախարարի պաշտոնից Բնապահպանության նախարարի պաշտոնին տեղափոխվելու համար Ա. Հարությունյանը փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Հովիկ Աբրահամյանին 1 մլն դոլար է տվել:
ԱԺ մշտական հանձնաժողովները երեկ ընտրեցին հանձնաժողովի նախագահի տեղակալներին: Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերով մշտական հանձնաժողովի փոխնախագահ ընտրվեց ՀՀԿ խմբակցության անդամ Մարգարիտ Եսայանը: Մարդու իրավունքների ոլորտում Հայաստանում կան անսահմանափակ խնդիրներ: Արդյոք Մ.Եսայանը պատկերացնո՞ւմ է, թե ինչ գործունեություն է սպասվում իրեն, եւ ինչ խնդիրներ կարող է լուծել, հատկապես որ, գրեթե բոլոր ոլորտներում ամեն քայլափոխի ոտնահարվում են […]
Կինոկենտրոնի տնօրենը, թեեւ բանավոր հերքում է Վ. Մարտիրոսյանի` սցենարի նկատմամբ հեղինակային իրավունքները` վստահեցնելով, որ այդ իրավունքը պատկանում է մեկ այլ սցենարիստի, բայց պաշտոնական կայքէջում, որպես «Սողանք» ֆիլմի սցենարի հեղինակներ, ներկայացնում է Վ. Մարտիրոսյանին եւ Մ. Դովլաթյանին (վերջինը նաեւ ֆիլմի ռեժիսորն է):
Երեկ Էջմիածնի թիվ 2 ավագ դպրոցի նախկին տնօրինուհի Սուսան Նազարյանը մամուլի ասուլիս էր հրավիրել, որի ժամանակ նա ներկայացավ որպես «բանսարկու» հրապարակումների «զոհ», ինչի պատճառով ինքը զրկվել է իր «սիրած» աշխատանքից: Այս պատմությունից անտեղյակ մեկը` ծանոթանալով երեկ ԶԼՄ-ներում ներկայացված Ս. Նազարյանի ասուլիսի մանրամասներին, որեւէ պատկերացում չի կարող ունենալ, թե իրականում ինչո՞ւ են աշխատանքից հեռացրել նրան: Ս. […]
Երեկ ԱԺ-ն երկու ընթերցմամբ ընդունել է Սեւանա լճից հավելյալ 150 մլն խմ ջուր բաց թողնելու մասին օրինագիծը: Ընդ որում` օրինագծի երկրորդ ընթերցումը տեղի է ունեցել բավական արագ: Հիշեցնենք, որ հունիսի 14-ին ՀՀ կառավարության նիստում Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանը հանդես էր եկել «Սեւանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» եւ «Սեւանա լճի […]
Ո՞վ է կասկածում, որ մեր վարչապետը կամ նախագահը նորմալ հայ մարդիկ են: Բայց այն պահին, երբ նրանք որոշեցին իշխանության գալ, կորցրեցին ռեալ բարեփոխում իրականացնելու հնարավորությունը:
Ես չհոգնելու համար ահռելի ջանքեր եմ գործադրում, ինչն իր հերթին` ինձ եւս հոգնեցնում է: Իսկ տունը, իհարկե, հանգստացնում է, սակայն մինչեւ քուն այնքան քիչ ժամանակ է մնում: Հանգստի լավագույն տարբերակն ինձ համար միշտ թերթերի ընթերցումն է եղել, ինչը, իհարկե, չի կարող դուր գալ տնեցիքին: Սակայն, հիմա ես զուրկ եմ նաեւ այդ հնարավորությունից, քանի որ միշտ սիրել եմ մոսկովյան թերթեր կարդալ, իսկ հիմա մենք դրանք չենք ստանում…
Ասում է աստղագետ, Ֆիզմաթ. գիտությունների դոկտոր, Կանարյան կղզիների «Աստղաֆիզիկայի եվրոպական հաստատության» հետազոտող եւ տարբեր նախագծերի ղեկավար Գարիկ Իսրաելյանը Գ. Իսրաելյանի հետ զրույցը ոչ միայն հետաքրքիր է, այլեւ բավական ուսուցողական: Նրա հետ զրույցի թեման այնքան անսահման է, ինչպես տիեզերական օրենքների մասին խոսելը: Գ. Իսրաելյանի հետ մեր զրույցը սկսեցինք այս տարվա ապրիլի 23-ին Կանարյան կղզիների իտալական […]
Հունիսի 22-ին, առավոտյան ժամը 03:00-ին, հիվանդանոցից Ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է ընդունվել 1981 թ. ծնված Սուրեն Զորոյանը, ով հիվանդանոցում մահացել է: Ըստ հարազատների` նրան հայտնաբերել են իրենց տան մոտ: Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 02£30-ին անհայտ անձը Երկաթուղայինների 9-րդ փողոցում գտնվող հացի […]
«Հայաստանում, ինչպես գիտեք, ծնողները հաճախ մեծ ազդեցություն են ունենում երեխաների մասնագիտության ընտրության հարցում: Ինձ մոտ պատկերը մի փոքր այլ էր: Ծնողներս միշտ ասում էին, որ ես կարող եմ ընտրել ցանկացած մասնագիտություն, միայն թե այդ բնագավառում պիտի լինեմ առաջինը: