Գրիգորի Կարասինի ու Զուրաբ Աբաշիձեի 6-րդ հանդիպումը տեղի կունենա ապրիլի 16-ին

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանի փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինի ու Վրաստանի վարչապետի՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորման գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի հերթական հանդիպումը կանցկացվի ապրիլի 16-ին Պրահայում:

Այս մասին նշված է ՌԴ ԱԳՆ-ի կայքում: Տարածված հայտարարության համաձայն, առաջիկա հանդիպումը լինելու է տվյալ ձևաչափով Կարասինի ու Աբաշիձեի թվով 6-րդ հանդիպումը՝ սկսած 2012 թվականի դեկտեմբերից: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկելու են ռուս-վրացական հարաբերությունների կարգավորման հարցը:

Դա մասնավորապես վերաբերում է առևտրի, տրանսպորտի, հումանիտար փոխգործակցության ոլորտներում երկկողմ համագործակցությանը: Բացի այդ, քննարկվելու է երկկողմ երկխոսության հետագա հեռանկարների հարցը:

Զուրաբ Աբաշիձեն երեկ հայտարարել է, որ Կարասինի հետ իր առաջիկա հանդիպման օրակարգում չի գտնվելու երկու երկրների նախագահների հանդիպման նախապատրաստման հարցը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930