Գերմանիայի արտգործնախարարը մոտ ժամանակներս կժամանի Թբիլիսի. Փանջիկիձե
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը մոտ ժամանակներս կժամանի Թբիլիսի: Այս մասին երեկ Բեռլինում իր գերմանացի գործընկերոջ հետ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն.
«Մեկ շաբաթ առաջ մենք հանդիպել ենք Բրյուսելում, այսօր հանդիպում ենք Բեռլինում, իսկ առաջիկա երկու շաբաթվա ընթացքում պարոն Շտայնմայերը կժամանի Թբիլիսի: Հունիսի սկզբին Գերմանիայի կանցլերի հրավերով Բեռլին կմեկնի Վրաստանի վարչապետը:
Այս ամենը ևս մեկ անգամ ընդգծում է Վրաստանի ու Գերմանիայի միջև սերտ հարաբերությունների և ինտենիսվ երկխոսությանառկայությունը»: Փանջիկիձեն հավելել է, որ Շտայնմայերի հետ քննարկել է երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանում տիրող իրավիճակը, ԵՄ-ին ու ՆԱՏՕ-ին Վրաստանի ինտեգրման հարցը: