
Ուկրաինան պատրաստվում է «Գազպրոմի» դեմ հայց ներկայացնել Ստոկհոլմի դատարան

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Ուկրաինան պատրաստվում է հայց ներկայացնել Ստոկհոլմի միջնորդ դատարան՝ կապված ուկրաինական «Նավթոգազ» և ռուսական «Գազպրոմ» ընկերությունների միջև 2009 թվականին կնքված պայմանագրի հետ. ռուսական ընկերությունը պնդում է Ուկրաինայի համար գազի գինը գործնականում երկու անգամ թանկացնելը, ինչը Կիևը համարում է անհիմն:
Այս մասին այսօր Ուկրաինայի խորհրդարանում հայտարարել է էներգետիկայի ու ածխային արդյունաբերության նախարար Յուրի Պրոդանը: Նա կարծում է, որ ներկա դրությամբ Ուկրաինայի համար սահմանվել է ռուսական գազի անարդար ու քաղաքականացված գին, ինչը հակասում է 2009 թվականի պայմանագրին:
Պրոդանի խոսքերով՝ «Գազպրոմի» դեմ դատական հայցի նախապատրաստմանը ներկայացված են փորձառու իրավաբաններ: