Մոսկվայում ժամանակակից արվեստի STS արտ-լաբորատորիայում բացվել է նկարչուհի Գայանե Խաչատրյանի անհատական «Ագուլիս» ցուցահանդեսը, որտեղ, գեղանկարչական աշխատանքների հետ միասին, ցուցադրվում է նկարչուհու արխիվն ու նրա հետ կապված դոկումենտալ նյութերը:
Ցիտոմեգալովիրուսի հարուցիչը ունի թքագեղձի էպիթելն ախտահարելու հակում: Մարդու օրգանիզմում այն մնում է ամբողջ կյանքի ընթացքում և կարող է ակտիվանալ ցանկացած պահի: Հիվանդությամբ վարակման ճանապարհները մինչ այժմ վերջնականապես պարզված չեն:
Եթե իշխանությունն ընդունի այս նախաձեռնությունը, մի կողմից՝ «կառուցողականություն» կցուցաբերի` որպես ընդդիմությանն ընդառաջ գնալու քայլ, մյուս կողմից` կստանա մի քանի հարյուր հազար ձայն տնօրինելու գրեթե անվճար հնարավորություն:
«Արևմտյան երկրներում սոցիալական գովազդը զենք է համարվում: Զարմանում եմ, որ այդ զենքը մեր պետությունը չի կիրառում»:
Հոկտեմբերին կայանալիք զորավարժանքի լուրը հանրության շրջանում տարաբնույթ քննարկումների և կասկածների տեղիք է տվել: Այս լուրին զուգահեռ` հասարակության շրջանում նաև քննարկումներ սկսվեցին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության սահմանում տիրող իրավիճակի շուրջ: Մարդիկ մոտալուտ զորավարժանքը կապում էին օրերս ԼՂՀ սահմանին հնչած տևական կրակոցների հետ:
«Կրծկալները, որոնք ունեն մետաղական լարեր, ոչ ճիշտ չափ, պատրաստված են ոչ ճիշտ նյութից, կարող են քրոնիկ տրավմայի ենթարկել կրծքագեղձը՝ դրանով իսկ պատճառ դառնալով կրծքագեղձի քաղցկեղի առաջացման»:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակում ստացվել է ՀՀ ԱԺ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանի դիմումը, որով վերջինս խմբակցության անունից առաջարկում է ՀՀ Սահմանադրական դատարանում վիճարկել ՀՀ Սահմանադրության 30-րդ հոդվածի առաջին մասի և ՀՀ ընտրական օրենսգրքի 60-րդ հոդվածի միջև առկա հակասությունը:
Եթե «շեֆի» հարաբերությունները իշխանական վերնախավում վատանում են, ապա նրա «մարդիկ» մտածում են կամ ճամբար փոխելու, կամ մեկ ուրիշ «շեֆի մարդ» դառնալու մասին: Եվ հակառակը` եթե «շեֆի գործերը լավ են», բարեհաջող է ընթանում նաև նրանց առաջխաղացումը: Այս երևույթի արմատավորմանը մեծապես նպաստել են տարբեր տարիների կոալիցիոն կառավարությունները, որոնցում նախարարներն ու փոխնախարարները նշանակվում են կուսակցական, այսինքն` «թայֆայական» սկզբունքով:
Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակ Ղուկասյանի նկատմամբ Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով մեղադրանք է առաջադրվել: Նրա նկատմամբ Շիրակի մարզի առաջին ատյանի դատարանի որոշմամբ հայտարարվել է հետախուզում:
Չնայած քաղաքական օրակարգում դեռևս չի քննարկվում 2013թ. գարնան վերջին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրության հարցը, սակայն ակնհայտ է, որ այս պայմաններում այդ ընտրություններին ընդդիմության մասնակցությունն ընդհանրապես դառնում է անիմաստ: Եվ հենց ՏԻՄ ընտրություններին «անլուրջ» վերաբերվելով՝ ընդդիմությունն արդեն այսօրվանից` ավանսով, իշխանությանն է հանձնում նաև Երևանի քաղաքապետի պաշտոնը, որի նշանակության մասին խոսելն ավելորդ է:
«Եթե անգամ ընդդիմությունը միավորվեց, անպայման քարոզարշավի մեկնարկի կամ դրա ընթացքում, համոզված եմ, անպայման ճաք է տալու: Նման երևույթներ ես տեսել եմ վերջին 22 տարիների ընթացքում»:
«Հայաստանի ջրագոյացումը շատ մաքուր է: Բայց քանի որ ջուրը տվեցին օտարների կառավարմանը, նրանք ընդհանրապես թքած ունեն Հայաստանի ջրի վրա: Ջրի որակը կտրուկ փոխվել է: Բոլորն էլ տեսնում են, թե ծորակը բացելուց ինչ է հոսում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Կանաչների միության նախագահ Հակոբ Սանասարյանը:
Աշխատակիցներին թույլ չեն տալիս հեռանալ մանկապարտեզից մինչև քաղաքապետը չժամանի:
«Նույնիսկ, եթե «Բարգավաճ Հայաստանը» հանդես գա իր թեկնածուով, ես կարծում եմ, որ բոլոր մյուս ուժերը, բացի Սերժ Սարգսյանից, ընդդիմադիր դիրքերից ելույթ կունենան: Հայաստանում վիճակն այնպիսին է, որ յուրաքանչյուր մարդ, ով իշխանությանն է պաշտպանում` ավելի է փչանում, քան իշխանությունը»:
Վիճաբանությանը մասնակցել են Գյումրու բնակիչ Սպարտակ Ղուկասյանն ու քաղաքի ավագանու անդամի թեկնածու Էդգար Մկրտչյանը` իրենց ընկերների հետ:
«Պատճառները շատ են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ, իրական և ոչ իրական, հիմնավորված և անհիմն: Ոստիկանները, բնականաբար, իրենց գործունեությամբ ազնվազարմ օրիորդաց դպրոցի դասատուներ չեն և մասնագիտության բերումով արգելում, պատժում, դաստիարակում, կարգի են հրավիրում…»:
ՀՀ կառավարության 2008 թվականի ապրիլի 4-ի թիվ 329-Ն որոշմամբ սահմանվել է նշված պետությունների ցանկը: Սիրիան նույնպես ընդգրկված է նշված ցանկում:
«Անկախ մեր երկրի տնտեսական վիճակից, մեր մարզիկները Ծառուկյանի շնորհիվ ունեցել են բոլոր պայմանները օլիմպիադային նախապատրաստվելու ու հաջող հանդես գալու համար»:
ՀՀ նախագահի հովանու ներքո իրականացվող Երիտասարդ գիտնականների աջակցության ծրագրի ղեկավար մարմինը ամփոփել է Ծրագրի շրջանակներում հայտարարված երիտասարդ գիտնականների գիտական գործուղումների ֆինանսական աջակցության տրամադրման մրցույթի օգոստոս ամսվա արդյունքները:
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հաղորդագրություն է տարածել, որով տեղեկացնում է, որ պաշտպանը հակասահմանադրական է համարում վարչական իրավախախտման համար ձերբակալման ներկայիս հոդվածի դրույթները:
Գյումրիում ծեծի ու կրակոցների գործով երեկ ձերբակալվել է կասկածյալ, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի անվտանգությունն ապահովող անձանցից մեկը՝ Հարություն Համբարյանը:
«Մարիխուանա օգտագործող դեռահասները վնասում են իրենց մտավոր կարողություններին` IQ-ին»,- գրում է բրիտանական «Daily Mail»-ը` ներկայացնելով վերջերս իրականացված մի հետազոտության արդյունքներ:
Ծրագրի նպատակն է՝ հասկանալ սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման մեխանիզմը` այդ տվյալները սեփական քարոզչության շրջանակներում կիրառելու համար»,- գրում է հրատարակությունը:
Արմավիրի մարզի գյուղացիներն արդեն արտահանում են իրենց խաղողը: «Այս սեզոնին սկսվում է խաղողի արտահանումը: Բացումն արդեն արել ենք: Սեղանի խաղողի պահանջարկը Ռուսաստանում մեծ է: Հիմնականում Վրաստան և Ռուսաստան են տանում: Հիմա իրացնելու խնդիր չկա»,- ասում է Արմավիրի մարզի Արմավիր գյուղի բնակիչ Արմեն Կարապետյանը, ով 2 հա խաղողի այգի ունի: Մշակում է սեղանի խաղող:
Հայաստանը ստիպված է հավասարակշռություն պահպանել` չխզելով կամ չթուլացնելով Արևմուտքի հետ հարաբերությունները, որոնք նույնպես կարևոր են, եթե ոչ՝ ավելի կարևոր: Հայաստանը հավասարակշռում է Ռուսաստանի, Իրանի, Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև, ահա այն չորս հիմնական ոտքերը, որոնց վրա հիմնված է հայկական արտաքին քաղաքականության աթոռակը: Բավական լավ բալանս է, և չի կարելի հանել այդ ոտքերից մեկը, քանի որ աթոռակը կսկսի երերալ:
Ի՞նչ անի, լավ: Դուք դրեք Ձեզ իր տեղը. 13 տարի ղեկավարել եք քաղաքն այնպես՝ ինչպես ուզել եք, բյուջեն ղեկավարել եք այնպես՝ ինչպես ուզել եք, ում ուզել` սատանա եք անվանել, ում ուզել` գովաբանել եք, մեկ էլ հանկարծ գլխավոր օլիգարխը` խոզյաինների խոզյաինը որոշում է, որ դու այլևս չունես այդ հնարավորությունը: Դա ֆանտաստիկ շոկ է:
Բենզինի գնի նվազեցման ծրագրի շրջանակներում պետտուրքի կրճատման արդյունքում՝ Ֆրանսիայի բյուջեն 300 մլն եվրոյի վնաս կկրի: Ինչպես հաղորդում է TF1-ը, այդ մասին հայտարարել է Ֆրանսիայի Էկոնոմիկայի նախարար Պիեռ Մոսկովիսին: Ֆրանսիայում պետտուրքի մասնաբաժինը բենզինի գնի կառուցվածքում կազմում է 80 %:
Գիտնականները ստեղծել են սաղավարտ, որը մարդուն զրկում է իրականությունը երևակայությունից տարբերակելու ունակությունից: Այդ սարքը կրողը հեռուստատեսային սցենարները ընկալում է՝ որպես իրականություն, այն դեպքում, երբ դրանք ոչ թե իրականում տեղի ունեցած դեպքեր են, այլ ստեղծագործության արդյունք:
Այսօր Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի աշխատակիցները Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Շիրակի մարզի քննչական բաժնի հատուկ պահպանման տարածք են տեղափոխել «Կիա» մակնիշի 30 ԼԼ 244 և «ԲԲՄՎ Իքս 6» մակնիշի 99 VՏ 999 համարանիշի ավտոմեքենաները:
Կուսաթաղանթի վերականգնման վիրահատությունը բացարձակապես վնաս չէ կնոջ օրգանիզմին: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Երևանի համալսարանական թիվ 1 կլինիկայի պլաստիկ վիրաբույժ Գոռ Ամիրբեկյանը: