Բաժիններ՝

Պուտինը Ղրիմի դեպքերն օբյեկտիվ լուսաբանելու համար պարգևատրել է աննախադեպ թվով լրագրողների. Ведомости

Ռուսական Ведомости թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է ռուսական ԶԼՄ-ների մեծ խմբի շքանշաններով պարգևատրելու մասին հրամանը: Նրանք պետական պարգևների են արժանացել Ղրիմի իրադարձություններն օբյեկտիվորեն լուսաբանելու և բարձր պրոֆեսիոնալիզմ ցուցաբերելու համար:

Թերթի տրամադրության տակ հայտնված փաստաթուղթը վկայում է, որ ընդհանուր առմամբ, պարգևատրվել է ավելի քան 300 մարդ, այդ թվում նաև մոտ 90 թղթակից: Ընդգծվում է, որ պարգևատրման մասշտաբն աննախադեպ է, անգամ 2008 թվականի օգոստոսյան (Հարավային Օսիա) պատերազմից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը պարգևատրել էր միայն 11 լրագրողի:

Պարգևատրվածներից ավելի քան 60-ը ներկայացնում են «Առաջին հեռուստաալիքը», մի քանի տասնյակն էլ ներկայացնում են НТВ և Russia Тoday հեռուստաալիքներն ու Life News հոլդինգը: Նրանց թվում չեն հայտնվել Дождь հեռուստաալիքի և Эхо Москвы ռադիոկայանի աշխատակիցները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031