168.am-ի տեղեկություններով՝ երեկ Թեհրանում մեկնարկած Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ գագաթնաժողովին Հայաստանից մասնակցելու է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մենք պարտավոր ենք համահայկական տարողունակություն ունեցող խնդիրները համազգային ներգրավածությամբ դիմագրավել: Նշածս օրինակները վերաբերում են հակառակորդին, որը շրջափակել է մեր հայրենիքը, որը ժխտում է Հայոց ցեղասպաիությունը, որը նորմալ հարաբերությունների հաստատման համար նախապայմաններ է առաջ քշում և որը Արցախյան հարցով ապատեղեկատվություն է իրականացնում։ Ուրեմն, կարծում եմ` ՀՀ պետությունն ու Արցախը ևս այս հարցի ուղղությամբ անելիք ունեն։
Կապանում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Կապանի «Դինո գոլդ մայնինգ քամփնի» ՓԲ ընկերությունն առաջիկայում պատրաստվում է ոսկու հետախուզական աշխատանքներ իրականացնել Կապանի Առաջաձոր գյուղում:
Apple ընկերությունը կթողարկի նոր iPad Mini-ին ոչ թե այս տարվա սեպտեմբերին, այլ հոկտեմբեր ամսին՝ iPhone 5-ի` վաճառքի հանվելուց հետո մեկ ամիս անց:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մեկնե՞լ է Թեհրան մասնակցելու Չմիավորման շարժման անդամ երկրների 16-րդ գագաթնաժողովին: 168.am-ի այս հարցին նախագահ մամուլի ծառայության քարտուղար Արմեն Արզումանյանը պատասխանեց. «Իհարկե, ոչ: Նախագահի մամուլի ծառայությունը պատշաճ կարգով տեղեկացնում է, եթե նախագահը որևէ տեղ է մեկնում»:
Օգոստոսի 30-ին Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանը դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ կսկսի այսպես կոչված` «Փուչիկների» գործի դատավարությունը:
«Հայերն ունեն բավարար գիտական ներուժ, ուղղակի անհրաժեշտ է ավելի շատ ռազմավարական և երկարաշունչ ծրագրերի պլանավորում և իրականացում, կապերի ստեղծում և կենտրոնացում, ինչպես նաև՝ առաջնահերթությունների որոշակիացում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Ռիչարդ Օհանյանը:
Բորսայում Samsung-ի բաժնետոմսերի գնի նվազումը կապված է ԱՄՆ դատարանում Apple ընկերության հետ վեճում պարտություն կրելու հանգամանքով:
Տեսեք, Ձեր ընկալմամբ էլ է այդպես, որ գեներալի որդի է, ուրեմն` ինչ-որ վատ բան պիտի անի: Բայց՝ հակառակը, շատ դժվար է լավ բան անել: Շատ տեղերում ավելի զգաստացնում է գեներելի որդի լինելը` և՛ ոչ քաղաքապետ եղած ժամանակ, և՛ ուսանողական տարիներին, երբ որևիցե մի խնդիր լինում էր, դու ավելի զգուշավոր, ավելի հանգիստ պիտի լինեիր: Այնպես չէ, որ ես այսօր բարձր պաշտոնյա եմ դարձել, և դա ինչ-որ խնդիր է ինձ համար: Շատ-շատ խնդիրներով իմ ծնողը թե՛ իր խորհուրդներով, թե՛ իր անմիջական մասնակցությամբ, ամեն ինչով իմ կողքին կանգնած օգնում է: Փառք եմ տալիս Աստծուն, որ նման ծնող ունեմ, ով 24 ժամ կանգնած է իմ կողքին:
«Ինչպե՞ս գնահատեմ, ես սկսեմ գնահատակա՞ն տալ ինձ: Ընդհանրապես, ես չեմ սիրում ինձ գնահատական տալ, իսկ արած աշխատանքի գնահատականը կտա ժողովուրդը սեպտեմբերի 9-ին: Եվ այդ գնահատականի տարբերությունը` 2008-ի համեմատ, կտեսնեմ` ես ճի՞շտ եմ աշխատել, թե՞ սխալ, թե՞ որևիցե տեղում բացթողում է եղել: Պատասխանը ես կտեսնեմ սեպտեմբերի 9-ին»:
Հ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարությամբ մինչև հերթական ջեռուցման սեզոնի մեկնարկը ջեռուցման համակարգերով կապահովվեն մայրաքաղաքի դեռևս չջեռուցվող բոլոր դպրոցները:
«Այսօր առաջին օրն է, որ եկել եմ աշխատանքի: Կուսակցությունը դեռ չի հավաքվել: ՏԻՄ թեկնածուների հարցը չենք քննարկել, բայց առաջադրոմներ տարբեր մարզերում եղել են»,-168.am-ի հետ զրույցում ասաց «Օրինաց երկիր» կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը՝ անդրադառնալով առաջիկա ՏԻՄ ընտրություններին:
«Մեր մեկնաբանությունը առաջիկա նախագահական ընտրություններին առնչվող բոլոր հարցերի վերաբերյալ մնում է նույնը՝ այդ մասին` հաջորդ դասին»,- ասում է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
«Վահե Ավետյան» հասարակական շարժման անդամ Գարեգին Չուգասզյանի կարծիքով՝ ՀՀ-ում Հանրային արդարության տրիբունալ ստեղծելու անհրաժեշտություն կա. «Դրա գործառույթներից պետք է լինեն իշխանական համակարգի ներկայացուցիչների կատարած հանցագործությունների հայտնաբերումը և բացահայտումը, դրանց գնահատականներ տալը և այլն»:
Հանրապետությունում 2012թ. եղանակային պայմանները գյուղատնտեսության առանձին ոլորտների համար անբարենպաստ էին: Լեռնային և բարձրլեռնային գոտիների անասնապահությամբ զբաղվող գյուղացիներն ահազանգում էին արոտի խոտի պակասության մասին: Խոսակցություններ կային նաև այն մասին, որ եղջերավոր անասունների գլխաքանակի անկում է սպասվում:
«Լիգան բաց է ու իրենց մասնակցությունը կարող են ցուցաբերել, ինչպես անկախ, այնպես էլ զանգվածային լրատվության բոլոր միջոցները ներկայացնող լրագրողներ: Առհասարակ, մասնակցել կարող են Եվրասիական միավորմամբ հետաքրքրված բոլոր կառույցները: Սա հնարավորություն կստեղծի հասարակությանը ծանոթանալ նրան, թե ի՞նչ սկզբունքներով է աշխատելու Եվրասիական համագործակցությունն ու ի՞նչ է Եվրասիական միությունը»:
Մոսկվայի Լեֆորտովյան շրջանի դատարանում տեղի է ունեցել ամերիկյան McDonald’s կորպորացիայի «Մոսկվա-Մակդոնալդս» ՓԲԸ-ի դեմ քաղաքացի Վալենտինա Տեդեևայի հայցի հիման վրա դատական վարույթի առաջին նիստը:
«Կարծում եմ, որ անկախ ամեն ինչից, մեծ չէ այն մարդկանց թիվը, որոնցից ստացված եկամտահարկերը համալրելու են բյուջեի եկամտային մասը: Հնարավոր է նաև այն, որ բարձր աշխատավարձ ստացողները խուսափեն իրենց իրական աշխատավարձերը հայտարարագրելուց, և դա մղվի դեպի ստվեր: Սա առկա վտանգ է»,- ասաց Թաթուլ Մանասերյանը:
Վարձով բնակարանների մեծ մասն արդեն վարձկաններ ունի: Սեպտեմբերի նախաշեմին Հայաստանի տարբեր մարզերից Երևան շտապող ուսանողները դեռևս հուլիս ամսից հոգում էին իրենց կացարանի խնդիրները:
Արարատի մարզի Դարակերտ գյուղի մշակովի հողակտորները վարակված են ցեցով: Այս մասին գյուղացիներն ահազանգել են Գյուղատնտեսության նախարարություն՝ աջակցություն ստանալու նպատակով:
Օգոստոսի 24-ին ավարտվել է Գեղարքունիքի մարզում սեպտեմբերի 23-ին անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում թեկնածուների առաջադրման գործընթացը: Թեկնածուների գրանցումը կիրականացվի օգոստոսի 24-ից 29-ը:
Եղանակային վատ պայմանները դեռևս գարնան սկզբին լեռնային գոտիներում անասնապահությամբ զբաղվող բնակչության շրջանում անհանգստություն էին առաջացրել: Այդ անհանգստությունն առավել մեծ արձագանք ստացավ վերջին օրերին, երբ պարզվեց, որ խոտի գինը թանկացել է:
Եթե դատախազությունը դրական որոշում կայացնի, Հայնց-Քրիստիան Շտրահեի նկատմամբ կարող է քրեական գործ հարուցվել:
«Ես բանկերից վառված եմ, թույլ տվեք սա էլ ասեմ,- 168.am-ի թղթակցին տեսնելով` ասաց Արարատի մարզի Նիզամի գյուղի բնակիչ Տիգրանը,- Ցորենս քաղել եմ, տարել-տվել եմ բանկին: 85.000 դրամ վարկիցս պակասեց: 4000 դոլար մուծել եմ, 85.000 դրամի համար եկան նստեցին, խեխտում էին, ասում էին, թե դատի են տալիս: Ես էլ ասեցի` թող դատի տան, մենակ էլ իմ դռները չերևան»:
Եթե ծխախոտ օգտագործողների թիվը շարունակի աճել այս տեմպերով, 21-րդ դարում ծխախոտը մեկ միլիարդ մարդու մահվան պատճառ կդառնա: Այսպիսի եզրակացության է հանգել Գարի Ջիովինոն, ով հետազոտություն է կատարել զարգացող երկրներում ծխախոտի տարածվածության մասին:
Եգիպտացորենի բերքը գյուղացին կենդանիների սնունդ է դարձնում: Նիզամի գյուղի բնակիչներից մեկի տանը եգիպտացորենի հսկա կույտ էր թափված: Բերքն արդեն չորացել էր, գյուղացին չէր հանել անգամ բերքի կեղևը:
Գյուղացիների սեզոնային բերքի իրացմանը խանգարում է նույն մշակաբույսի` Իրանից կամ Թուրքիայից որոշ օլիգարխների և պետական պաշտոնյաների կողմից ներկրումը: Այս մասին այսօր մեզ հետ զրույցում ասացին նաև Արարատի մարզի գյուղացիները:
«Սուրբ Աստվածամայր» (մանկական) բուժկենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ հանրապետությունում շատացել է ծանր տրավմաներով երեխաներին հիվանդանոց տեղափոխելու դեպքերը:
Արարատի մարզի գյուղերը խմելու և ոռոգման ջրի լուրջ խնդրի առջև են կանգնած: Ինչպես Սովետական Միության ժամանակ, այնպես էլ այսօր, խմում են արտեզյան հորերից հանված ջրերը:
«Երկրի նախագահից պահանջում եմ երեխայիս հետ շփվելու իմ իրավունքը ետ վերադարձնել ինձ: Երեխայիս ինձնից խլել են մի շարք փաստաթղթեր կեղծելով»,- ասում է ՀՀ նախագահական նստավայրի դիմաց հացադուլ հայտարարած Դավիթ Ծաղիկյանը: