ԱԷՄԳ-ի փորձագետները ժամանել են Թեհրան

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱԷՄԳ-ի ներկայացուցիչներն այսօր Թեհրանում հանդիպելու են Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ներկայացուցիչների հետ, ինչից հետո կայցելեն Եզդ նահանգում գտնվող միջուկային երկու օբյեկտներ:

Այս մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավարի տեղակալ Բեհրուզ Քամալվանդին: Նրա խոսքերով՝ ԱԷՄԳ-ի տեսուչները երկօրյա այցով Թեհրան են ժամանել անցած գիշեր:

Ակնկալվում է, որ փորձագետներն այցելելու են Էրդեքան քաղաքում գտնվող ուրանի արտադրության գործարան և Սաղանդի ուրանային հանքավայր, որոնք գտնվում են Եզդ նահանգում:

Քամալվանդիի խոսքերով՝ Իրանի ու ԱԷՄԳ-ի միջև համաձայնագիրը բաղկացած է 7 քայլից, որի մեծ մասն իրագործվել է գործողությունների պլանին համաձայն:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2014
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031