«Այն դեպքում, երբ Քոչարյանն անձամբ որևէ բան չի հայտնել, ես չէի ցանկանա որևէ մեկնաբանություն տալ: Եթե Քոչարյանն ինքն ասած լիներ, որ ուզում է վերադառնալ, ուզում է թեկնածու լինել, նոր կարելի էր կարծիք հայտնել, բայց նման հայտարարություն դեռևս չկա»: Իսկ հարցին` շարունակո՞ւմ է հանդիպել Ռոբերտ Քոչարյանին, պատասխանել է. «Այո, երբ առիթ լինում է, հանդիպում եմ»:
«Հետաքրքիր է` եթե հայ սպային ռուսը սպաներ` ի՞նչ էինք ասելու: Երևի էլի ասելու էինք` ՆԱՏՕ-ի դեմ չէր, այլ` թուրքերն էին սովորեցրել, ու հայի դեմ էր: Սա բացահայտ դեբիլի պահվածք է: Այսինքն`մի ողջ ժողովուրդ ադեկվատ չի տեղի ունեցող դեպքերի նկատմամբ: Բայց դեբիլներին դաշնակից չեն ընտրում, միայն խղճում են»
Այստեղ հստակ քաղաքականություն կա՝ ներադրբեջանական ոգևորության ալիքը բարձրացնելու: Սա, փաստորեն, պարտված կողմի հաշվարկ է, որ, երբ Արցախյան ճակատի ուղղությամբ ոչինչ կհաջողի իրականացնել, երբ հրադադարի խախտումները որևէ արդյունքի չեն հանգում, երբ դիվերսիոն գործողությունները չեզոքացվում են, երբ հայկական սահմանի վրա կատարված ոտնձգությունները կստանան համարժեք պատասխան, պետք է Արցախի սահմաններից շատ հեռու մի գործողություն իրականացնել, որը կսփոփի բարոյալքված հոգիները:
Հաճախ կաթնախառնուրդ արտադրող ընկերությունները, գովազդելով իրենց արտադրանքը, ասում են, որ այն բարձրացնում է երեխայի իմունիտետը, նպաստում երեխայի մտավոր զարգացմանը, լավացնում տեսողությունը. «Այդ բոլորը սուտ է, չկա նման բան: Երեխայի համար ամենալավ սնունդը կրծքի կաթն է, որը և´ իմունիտետն է բարձրացնում, և´ լավ են աճում երեխաները, և´ ավելի ուշ-ուշ են հիվանդանում՝ ոչ միայն այն տարիքում, երբ կերակրվում են կրծքի կաթով, այլև հետագայում»:
«Ես էլ չգիտեմ` ի՞նչ ասեմ և ո՞նց բացատրեմ, որ աշխատանքներն ընթանում են: Նախորդ ահազանգից հետո մեզ օգնող կազմակերպությունները նեղացել էին, ասում էին, թե իրենց աջակցությունը չենք գնահատում: Գնացել խնդրել-աղաչել եմ, որ նորից մեզ օգնեն: Եթե դու լավություն ես անում, ու մարդիկ դա չեն գնահատում, էլ ի՞նչ կարող ես անել»:
Սաֆարովի գործում Ռուսաստանի ուղղակի կամ անուղղակի մասնակցության մասին կարծիքը գնալով կարծես հաստատվում է: Համենայնդեպս, Ռուսաստանի իշխանություններն իրենց գործողություններով (լայն իմաստով` անգործությամբ) ցույց են տալիս, որ ստեղծված իրավիճակում շատ որոշակի նպատակներ են հետապնդում:
ՀՀ դատախազության աշխատակիցներին ետ կանչելու մտադրության մասին ՀՀ գլխավոր դատախազն այսօր գրավոր ուղերձ է հղել Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Հեֆերնեին՝ նկատի ունենալով, որ նշված ծրագրի իրականացումը ֆինանսավորվում էր ԱՄՆ կառավարության կողմից:
Բակո Սահակյանն այս հրեշավոր քայլը համարել է մեծ հարված բանակցային գործընթացին և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական առաքելությանը: Նախագահն ընդգծել է, որ հակառակորդի կողմից ձեռնարկվող նման գործողությունները, նրա չդադարող ագրեսիվ պահվածքը չեն կարող և չեն մնա անպատասխան:
Համանախագահները երկու արտգործնախարարներին մեկ անգամ ևս հայտնել են, որ ինչպես Հայաստանի և Ադրբեջանի նախագահներն են հայտարարել հունիսի 19-ին Լոս Կաբոսում, Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։
«Կա՞ աշխարհում մի ազգ, մի ժողովուրդ, թեկուզ վայրենի կամ կիսավայրենի, որ քնած մարդուն կացնահարողին հռչակի ազգային հերոս, որի անունով կոչեն փողոցներ ու դպրոցներ: Պարզվում է, որ կա: Դա մեր հարևան ոչխարանուն քոչվորներն են, որոնք այսօր իրենց հորջորջում են ադրբեջանցիներ»:
Իհարկե, պատերազմի վերսկսման, դրան պատրաստ լինելու հրապարակային կոչերը կարևոր են և՛ Ադրբեջանին, և՛ միջազգային հանրությանը ցույց տալու համար, որ Հայաստանը` որպես պետություն, պատրաստ է պաշտպանել սեփական արժանապատվությունը: Սակայն դրանք պետք է «մարտավարական նպատակներից» այն կողմ չանցնեն, քանի որ հայկական կողմից պատերազմի վերսկսման մասին հայտարարությունների շարունակությունը կարող է ստվերել այն հնարավոր օգուտները, որոնք առաջացել են Սաֆարովի գործի արդյունքում:
Ռուսաստանի արտգործնախարարությունը քիչ առաջ վերջապես արձագանքել է Ռամիլ Սաֆարովին Ադրբեջանին արտահանձնելու և այնտեղ նրան ազատություն շնորհելու փաստին: ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշևիչի անունից տարածված հաղորդագրության մեջ, մասնավորապես, նշվում է, որ Ռուսաստանը խորապես մտահոգ է Սաֆարովին արդարացնելու և ազատելու որոշմամբ, ինչպես նաև՝ նրան արտահանձնելու Հունգարիայի որոշմամբ:
Գյումրիի «Հրաշքների աշխարհ» մանկական խաղասրահի դիմաց քաղաքապետ Վարդան Ղուկասյանի որդու` Սպարտակ Ղուկասյանի և մյուսների կողմից խուլիգանություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով կալանավորվել է մինչ այդ ձերբակալված Պատվական Մադոյանը:
«Հիմա, այս պահին, մենք ի՞նչ ասենք: Կարծում եմ` խնդիրը, նաև հարցը երբ կմոտենա տրամաբանական ավարտին` կհասկանան, որ այս հարցը լուծվել է կամ չի լուծվել, մենք կունենանք մեր համապատասխան վերաբերմունքը հանցագործի հետ, մեր վերաբերմունքն այն երկրների, պետությունների հետ, թե ով ինչ վերաբերմունք է դրսևորել»:
Այս ընտրությունների Ռոբերտ Քոչարյանի համար այն իրավիճակն է, որը նա կարող է դիտել որպես կուլմինացիոն հնարավորություն` վերադառնալու որպես ակտիվ քաղաքական դերակատար:
Սեպտեմբերի 9-ին Սիսիանի քաղաքապետի ընտրություններում Սիսիանի Երկրապահ կամավորական միությունը հայտարարել է, որ սատարելու է ՀՅԴ-ի թեկնածու Տիգրան Պողոսյանի թեկնածությունը: Սակայն այդ որոշումը չի ընդունել միության անդամ Աշոտ Մինասյանը (Աշոտ Երկաթ), ով նաև Սյունիքի մաքսատան պետն է:
«Շանսերը հավասար էին, ուղղակի 40% տատանումներ կային, որոնք չէին որոշել, թե ձայնն ո՞ւմ կտան: Ու քարոզարշավի հիմնական թիրախը եղել է այդ 40%-ի ձայները: Ով ավելի կազմակերպված կլիներ, ավելի միջոցներ կունենար, հիմք կունենար՝ նա էլ կհաղթեր: Հիմա ես չգիտեմ` պարոն Աթայանն ի՞նչ նկատառումներով է հանել իր թեկնածությունը` խուսափել է պարտությունի՞ց կամ այլ հնարավորությունների՞ց` չեմ կարող ասել»,- 168.am-ին ասաց Ա. Ադիբեկյանը:
Լրագրողների այն հարցին, թե ինչ կլինի, երբ վերջնականապես դիվանագիտական հարաբերություններին վերջ դրվեն, Հ.Բագրատյանն ասաց. «Ի՞նչն եք բանակցում: Նույնն է, ոնց որ պայմանագիր են ստորագրում Ղարաբաղի անկախության մասին, և նույն օրն էլ զորք են մտցնում Ղարաբաղ»:
«Նշեմ, որ կարևոր է, որ ոչ մի բան չենք լսում Մոսկվայից: Այն դեպքում, երբ Ռուսաստանը Հայաստանի ստրատեգիական գործընկերն է: Սրանով քողազերծվում է այն հանգամանքը, թե ինչքանով է ստրատեգիական մեզ համար»:
«Եթե Սերժ Սարգսյանն ընտրությունների նախօրյակին չասաց, թե ինչն էր պատճառը, որ այս 5 տարիների ընթացքում, բացի իր եղբորից` Սաշիկ Սարգսյանից, ուրիշ ոչ մի օլիգարխի չկարողացավ հեռացնել քաղաքական ասպարեզից, և շիտակ չխոսի ժողովրդի հետ, նրա շանսերը շատ երերուն կլինեն»:
«Մեծ հաշարկով` Սերժ Սարգսյանին մրցակից կարող է լինել Ռոբերտ Քոչարյանը: Ամենաինտրինգային թեկնածուն Ռոբերտ Քոչարյանն է»:
Այսօր՝ սեպտեմբերի 3-ի առավոտից, ծաղկի խանութներում կրկին մարդաշատ էր: Մարդկանց հույսերը, թե էժան փունջ կկարողանան գնել՝ չարդարացան: Այսօր ծաղիկներն ավելի թանկ արժեին: Նախկին 2000-2.500 դրամանոց փնջերն այսօր ծաղկի խանութներում կարելի էր գնել 3.500-4000 դրամով:
Աշոտ Ահարոնյանի խոսքով` ծառայողական քննությունների արդյունքներից կախված էլ կորոշվի նյութերը Հատուկ քննչական ծառայություն ուղարկել-չուղարկելու հարցը:
Առաջադեմ և ժողովրդավարական արժեքներ դավանող պետությունների ու միջազգային կազմակերպությունների լռությունը կամ ոչ համարժեք արձագանքը անուղղակիորեն արդարացնում և խրախուսում է մարդասպանությունը էթնիկ հողի վրա
«Ես տենց բաներ չեմ ուզում լսեմ: Դե, բան ա էլի, պախմելի տակ մեկն ա, ի՞նչ ես դրան լուրջ ուշադրություն դարձնում: Դրան չարժե իսկի ուշադրություն դարձնել»:
Հունգարիայի քայլի անընդունելության հարցում երկու կարծիք լինել չի կարող: Բայց եկեք խոսենք հայկական կողմի թերացումների մասին: Երկու կարծիք լինել չի կարող նաև այն հարցում, որ թերացել են, վրիպել են Հայաստանի ԱԳՆ-ն և անվտանգության ծառայությունները: Արդեն փաստ է, որ այս ամենի մասին գիտեին բոլորը՝ էքստրադիցիայից երկու շաբաթ առաջ:
Կարապետյանների ընտանիքի համար առաջնային նշանակություն ունեն կրթությունն ու գիտությունը: Ուստի առաջնային նպատակներից մեկն է ներարկումներ կատարել այս բնագավառներում՝ որպես հիմնական ներդրում մեր երկրի ապագայում: Մենք շատ լավ երիտասարդներ ունենք, հիանալի ներուժ ունենք: Եվ ընդամենը պարտավոր ենք տեր կանգնել այդ ներուժին, որը լինելու է երկրի զարգացման հիմնական խթանը:
«Ճնշումները հիմնականում կատարվում էին մարզպետի գլխավորությամբ: Մենք միանշանակ օգտվելու ենք բոլոր ընձեռված հնարավորություններից` հանրահավաքներ, համացանցից, թռուցիկներ տարածելով և այլն, մի խոսքով` օգտվելու ենք ամեն մեթոդից, որպեսզի, եթե անգամ այս ընտրությունները կայանան, ապա գոնե քաղաքացիները դեմ քվեարկեն միակ, անկրկնելի իշխանական թեկնածուին: Մարզպետը պետք է պատասխանատու լինի բարոյահոգեբանական այս վիճակի համար, այս ճնշումների համար:
E Ink Corporation ընկերությունը Բեռլինում IFA տեխնոլոգիական ցուցահանդեսի ժամանակ ցուցադրել է երկու էկրանով սմարթֆոնի նախատիպ. գրում է Lenta.ru-ն՝ հղում կատարելով Stuff հրատարակությանը:
«Պետք է այնպես անենք, որ աշակերտներին ձեռնտու լինի դպրոց գնալը, դպրոցից նրանք գիտելիք ստանան: Այս դեպքում արդեն նրանք չեն ցանկանա կրկնուսույցների դիմել»: