Ճապոնիայում ուժգին երկրաշարժ է գրանցվել. կան տուժածներ
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ այսօր Ճապոնիայի կենտրոնական հատվածում գրանցվել է 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ազգային օդերևութաբանական վարչությունը:
Վերջինիս հաղորդմամբ՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է մայրաքաղաքի շրջանում, իսկ օջախի խորությունը կազմել է 160 կիլոմետր: Երկրաշարժի հետևանքով տուժել է առնվազն 12 մարդ: Նշվում է, որ ստորերկրյա ցնցումները մնեծապես զգացվել են Տոկիոյում, կահույքն ուժգին ցնցվել է:
Տոկիոյի տրանսպորտն աշխատում է նորմալ ռեժիմով: Անվտանգության նկատառումներից ելնելով՝ մայրաքաղաքի մի քանի հարյուր շենքերում անջատվել է գազամատակարումը:



